04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Տեր-Պետրոսյանը Ծառուկյանից երաշխիքներ է պահանջել Քոչարյանի մասով. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է.

Այլեւս ակնհայտ է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին Աժ պատգամավորի մանդատից զրկելու խնդիրը հաշված օրերի հարց է: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը որոշել է վերանայել ԱԺ նիստերից ԲՀԿ առաջնորդի բացակայությունները հարգելի ճանաչելու մասին նախկինում կայացրած իր որոշումը, եւ այս ծրագիրն իրագործելու համար նրան պակասում է ԲՀԿ-ի պատասխանն իր գրությանը:

Կիրակի օրը ոչ իշխանական եռյակի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ ”Ժառանգության”  առաջնորդները որոշեցին փետրվարի 20-ին հանրահավաք հրավիրել: Ի դեպ, նրանց կիրակնօրյա հանդիպումն այս անգամ տեղի էր ունեցել Գագիկ Ծառուկյանի դղյակում:

Թերթին  լուրեր են  հասել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ծառուկյանից պահանջել է հստակ հայտարարություն անել եւ երաշխիքներ տալ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ առնչություն չունի՝ խոստանալով, որ միայն այդ դեպքում նա լիարժեք կերպով կսատարի ԲՀԿ առաջնորդին: Սակայն նման հայտարարությունը դեռ չի եղել:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Ծառուկյանը վերջին օրերին Առինջի բարձունքում գտնվող իր դղյակը չի լքում, իսկ տան անվտանգությունն էլ մի քանի անգամ ուժեղացվել է:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ