07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԲՀԿ որոշումները սրբագրվում են Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Քոչարյանի ձեռքով. Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛ թերթը գրում է.

Փետրվարի 13-ին ԲՀԿ քաղխորհրդի նիստում Ծառուկյանի ելույթն իրականում տեսագրվել է, սակայն այդպես էլ տեսանյութը չի տարածվել, քանի որ ԲՀԿ ՛՛գաղափարական թևը՛՛ դա ճիշտ չի համարել: Պատճառն այն է, որ Ծառուկյանի ելույթը շատ էմոցիոնալ է եղել, ցաքուցրիվ, ծառուկյանական ոճով և տարածված տեքստից փոքր-ինչ տարբերվող: Թիմակիցներին Ծառուկյանն ասել է, թե ոչնչից չի վախենում, բիզնեսներում ամեն ինչ մաքուր է, թող գան խոշորացույցով ստուգեն: Նաև նշել է, որ գնալու է մինչև վերջ: Ինչ վերաբերում է մանդատից գրկելուն, ԲՀԿ առաջնորդն ասել է. թող զրկեն, էլի կառաջադրվեմ, չկա այդպիսի թեկնածու, ով իմ դեմ թեկնածություն դնի ու հաղթի:

 

Որևէ այլ ելույթ չի եղել: Առհասարակ, ԲՀԿ-ականները նեղ շրջապատում անկեղծանում են, որ չեն հասկանում, թե ինչ է կատարվում, ամեն ինչի մասին տեղեկանում են վերջում, որոշումները կայացվում են մի քանի հոգով, այնուհետև դրանք սրբագրվում են Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Քոչարյանի ձեռքով:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ