18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Եռյակից դեռ չեն պատասխանել

ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն օրերս կրկին հանդես էր եկել եռյակին ուղղված իր առաջարկներով: Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ եռյակի կողմից դեռևս արձագանքներ չի ստացել իր առաջարկների վերաբերյալ՝ ոչ հրապարակային, և ոչ էլ մասնավոր ինչ-որ ձևով: 

Նշենք, որ այս առաջարկները Փոստանջյանն արել էր դեռևս հոկտեմբերի 15-ին: Առաջարկները սրանք էին՝

1. “Ժառանգություն”, “Հայ ազգային կոնգրես” և “Բարգավաճ Հայաստան” խմբակցությունները ՀՀ Ազգային ժողովում պետք է սկսեն Սերժ Սարգսյանի պաշտոնանկ անելու գործընթացը:

2. ԲՀԿ-ն պետք է հայտարարի, որ ճանաչում է Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին որպես հանցագործների և հետամուտ լինի նրանց քրեական հետապնդմանը և օրինական դատավճռով ազատազրկմանը, ինչը պետք է վերահաստատվի նաև ՀԱԿ-ի և “Ժառանգության” կողմից:

3. Ապօրինի սեփականաշնորհված և ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձ պետությանը: ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում և Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մերձավոր օլիգարխների ապօրինի ձեռք բերած ունեցվածքի վերադարձ պետությանը:

4. Հակակշռող և զսպող օրենքների ընդունում, ընդդիմությանը վերահսկողական լծակների տրամադրում, լյուստրացիայի մասին օրենքի ընդունում, Ընտրական օրենսգրքի փոփոխություն:

5. Բոլոր այն դատավորների լիազորությունների վաղաժամկետ դադարեցում և դատապարտում, ովքեր ներգրավված են եղել քաղաքական հետապնդումների գործերում:

6. Ոստիկանության, ԱԱԾ-ի և բանակի բոլոր այն պաշտոնատար անձանց հետապնդում և դատապարտում, ովքեր մասնակիցն են եղել քաղաքական հետապնդումների գործերում:

7. Ժամանակավոր անցումային կառավարության ձևավորում, որը կգործի առավելագույնը վեց ամիս և կիրագործի վերոնշյալը՝ մինչև օրինական իշխանության ձևավորում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ