18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ծառուկյանից հետո կարող են հեշտ ազատվել. Վ. Բաղդասարյան /վիդեո/

“Օրակարգին դեռևս ծանոթ չեմ իրենց հանրահավաքի, բայց եթե նախորդ հանրահավաքների նման պետք է լինի, ինձ բավականին անհանգստացնում է իրենց ճակատագիրը, թե ինչ օրակարգով են մտնում և ինչ պետք է ասեն այդ հավաքված մարդկանց”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչ սպասումներ կան ՀՀԿ-ում եռյակի՝ փետրվարի 20-ին կայանալիք հանրահավաքի հետ կապված: Բաղդասարյանը նշեց, որ հանրահավաքի կազմակերպիչները եռյակի լիդերներն են, սակայն “եռյակը” ներկայացնող ուժերի կուսակցությունների ոչ բոլոր անդամներն են կողմ “եռյակին”:

“Մենք նիստից հետո բավական զրույցներ ենք ունեցել, և ես զգում եմ, որ այնտեղ մոտ վաթսուն-յոթանասուն տոկոսը դեմ է իրենց կուսակցությունների մեջ այդ տանդեմին, ի նկատի ունեմ “Ժառանգությունն” ու ՀԱԿ-ը, բայց իրենք հայտարարում են ամբողջ կուսակցության անունից:

Այստեղ այդ մարդիկ, այդ խորհրդատուները քաղաքական ուժերի ամենանպատակահարմար տարբերակը գտնում են, որ Գագիկ Ծառուկյանի լիդեր լինելն է, քանի որ իրենից հետո կարող են հեշտ ազատվել և, ամենքն իր նպատակներին կարող է հասնել”:

ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝ եթե նախագահի հրաժարականն են ցանկանում, ապա նման առիթ արդեն ստեղծվել էր ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից, սակայն այն ժամանակ նրան գրեթե ոչ ոք չմիացավ: “Եթե Գագիկ Ծառուկյանն էր ցանկանում դառնալ երկրի նախագահ, 13 թվականին երկրի դռները բաց էին, ինչո՞ւ չէր այն ժամանակ փորձում”:

Բաղդասարյանը շեշտեց, որ եթե հանրահավաք է լինում, նշանակում է՝ մարդիկ խնդիրներ ունեն, ու իշխանությանը դա չի կարող չմտահոգել, բայց միևնույն ժամանակ նշեց, որ ցանկացած հանրահավաքի հետ կապված իշխանությունն ունի իր քայլերը, գործողությունները՝ սահմանված օրենքի շրջանակներում: Դիտարկմանը, որ Ռուբիկ Հակոբյանն այսօր հայտարարել է, որ իշխանափոխության են գնում, նա արձագանքեց. 

“Ռուբիկ Հակոբյանն այս երեք-չորս տարի խոսում է իշխանափոխության մասին: Նոր բա՞ն է հայտարարել: Համեմատականները կոպիտ կլինի, բայց Ուկրաինայում էլ օլիագարխիկ խմբերը ցանկանում էին, մտածում էին, որ դա շատ հեշտ բան է, կարող են հասնել իրենց նպատակին, բայց եղավ այն, ինչ բոլորս տեսանք:

Մենք այնքան զգոն կլինենք, որ չենք թողնի, որ որոշ խմբեր նման երևույթներով կարողանան ցնցումներ ստեղծել ներքաղաքական կյանքում, որոնք կազդեն նաև երկրի ու արտաքին հարաբերությունների վրա: Իշխանությունը զգոն է ու պատրաստ է այդ մարտահրավերներն ընդունել”:

 Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ