23 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Կգտնենք ճիշտ, համարժեք քայլեր. Հակոբյանը՝ Ծառուկյանին մանդատից զրկելուց

“Բոլոր հարցերը կքննարկենք, ու ուզում եմ հավատացնել, որ կգտնենք ճիշտ, համարժեք քայլեր, որովհետև ոչ ստանդարտ վիճակում է գտնվում Հայաստանը”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ խոսելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մանդատից զրկելու հնարավորությունից:

Ըստ Հակոբյանի՝ ԲՀԿ-ի կազմակերպած խորհրդաժողովի ժամանակ այնպիսի հայտարարություններ չեն եղել, որոնց համարժեք կլիներ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը: “Ցավում եմ, որ այսպես ստացվեց, և ինձ համար անսպասելի էր, որ պարոն Սեևժ Սարգսյանը կարող էր նման հայտարարությամբ հանդես գալ:

Ծրագրային ելույթ ասվեց, բայց մեկ անձին վարկաբեկող ելույթ էր, որտեղ չկային քաղաքական շեշտադրումներ: Ցավալի է, որ ապրիլի 24-ից առաջ սա եղավ, երբ բոլորս պետք է միասնական լինեինք”,-նկատեց նա:

Ռուբիկ Հակոբյանը չի զարմանա, եթե իշխանությունը նախաձեռնի մանդատից զրկելու գործընթացը: “Այս ընթացքում ականատես ենք եղել հակաօրինական շատ գործողությունների իրականացման, ու այդ ձեռագրով է իշխանությունը շարժվում”:  

Ինչ վերաբերում է նրան, որ ԲՀԿ-ից պատգամավորներ են լքում խմբակցությունը, ինչպես այսօր արել է Արագած Ախոյանը, Հակոբյանը շեշտեց. “Ես այդ հարցին չեմ ուզում անդրադառնալ: Դա ընդհանուր գործընթացի վրա լուրջ ազդեցություն չի ունենա, իհարկե, իշխանությունն ունի լծակներ որոշակիորեն ազդել և պատգամավորների, և քաղաքացիների վրա, բայց չեմ կարծում, որ դա լուրջ ազդեցություն կունենա ընդհանուր զարգացումների վրա: Մենք գործ ունենք քաղաքական հետապնդման հետ”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ