07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սա երկու անձերի պայքար չէ. Հակոբյանը՝ Ծառուկյանից ու հանրահավաքից

«Իհարկե, այն, ինչ պետք է անենք ու ինչ ծրագիր ունենք, դրա մասին կխոսենք փետրվարի քսանին, դա չի նշանակում, որ ծրագիր չունենք, բայց նաև հասկանալի է, որ այդ ծրագիրը մշակման փուլում է, որովհետև արտահերթ, անսպասելի էին այս իրադարձությունները, և մեր ծրագիրը պետք է խմբագրվի, քանի որ չէինք սպասում, որ այսպիսի սադրիչ քայլ կձեռնարկվի իշխանությունների կողմից ոչ միայն ոչ իշխանական ուժերի, Գագիկ Ծաոուկյանի, այլ ընդհանրապես պետության նկատմամբ, և որոշակի խմբագրվում են ծրագրերը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ խոսելով եռյակի առաջիկա հանրահավաքի օրակարգի մասին:

Արձագանքելով ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի հայտարարությանը, որ ոչ մի ուժի չի հաջողվի իշխանությանը հեռացնել, նա ասաց. «Կարծիք է, որ ունի գոյության իրավունք, բայց դա ընդամենը Սամվել Ֆարմանյանի կարծիքն է, մեր կարծիքը բոլորովին այլ է»:

Ինչ վերաբերում է հաջորդ քառօրյան բոյկոտելուն, ապա Հակոբյանն ասաց, որ շաբաթը դեռ նոր է սկսվել, և այդ հարցերը կքննարկվեն: «Բնականաբար, եռյակի ուժերը միասնական ծրագիր կմշակեն՝ ինչպես ենք դիմավորում եռօրյան, բայց հնարավոր է, որ այս եռօրյան սովորական չլինի»: Նրա խոսքով՝ ՕԵԿ-ի հետ վերջին շրջանում համագործակցում են ԱԺ-ում, «Դաշնակցության» հետ առայժմ համագործակցություն չկա, սակայն չեն բացառում, որ առաջիկայում կլինի: «Քանի որ այն, ինչ կատարվում է Հայաստանում, ոչ թե երկու անձերի պայքար է, և պետք չէ դիտել այդ հարթության վրա, այլ սա իսկապես պետության ճակատագրին է վերաբերում, և բոլոր քաղաքական ուժերն ասելիք պետք է ունենան»:

 Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ նստացույցի հարցը ևս դեռ հստակ որոշված չէ, և հանրահավաքի հետ կապված բոլոր ծրագրերը ներկայումս քննարկվում են: Հարցին, թե արդյոք իշխանությունները սուր գործողությունների չեն դիմի, Հակոբյանը պատասխանեց, որ դեռ որշոված չէ իրենց գործողությունների սցենարը, և չի կարծում, որ իշխանությունը չի գիտակցի, որ այս պահին նման քայլի դիմելը հանցագործություն կլինի պետության նկատմամբ: «Զարգացումների հիմնական պատասխանուն պետք է իշխանությունը լինի»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ