06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Հավատը լեռներ է շարժում. Մեծերը Աստծո մասին

“Այս դժբախտները, որոնք չգիտեն ո´չ պահք, ո´չ աղոթք, և հրաժարվելով փրկարար գործերից` հույս ունեն սև մոգության միջոցով անմիջապես բարձրանալ գերբնական բարձունք, չգիտեն, որ մոգությունը ծանակում է իրենց և իրենց համար վառում կեղծ երջանկության ու կեղծ լուսավորության կրակներ:

Մինչդեռ մենք` պոետներս և փիլիսոփաներս, հոգու վերածնման ենք հասել համառ աշխատանքով և հայեցողությամբ, կամքի անդադար վարժանքներով, ձգտումների ազնվությամբ և հարատևությամբ: Մենք մեզ համար, Աստծո կամոք, ստեղծել ենք ճշմարիտ գեղեցկության այգի` հիշելով այն խոսքը, որ հավատը լեռներ է շարժում, մենք արարել ենք այն միակ հրաշքը, որը մեզ թույլ է տվել մեր Տեր Աստվածը”:

Շառլ ԲՈԴԼԵՐ – (1821-1867), ֆրանսիացի բանաստեղծ, ֆրանսիական սիմվոլիզմի նախակարապետը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ