18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լքում է

Նախօրեին լուրեր տարածվեցին, թե ԱԺ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին պատրաստվում են հայտարարություն անել մի շարք ԲՀԿ-ականներ: Տեղեկությունը հերքեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` նշելով, թե “Հանրապետականը” թող ԲՀԿ-ն իր հետ չխառնի:

Այսօր ստացվել է “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու մասին պատգամավոր Արագած Ախոյանի դիմումը, որտեղ ասվում է.

Հարգելի հայրենակիցներ, սիրելի ընտրողներ

Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր ներկայացրել եմ դիմում՝ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանն անդամակցությունս դադարեցնելու մասին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանդիսանալով “Արեւմտահայոց Ազգային Համագումար” միջազգային կազմակերպության ազգային խորհրդի հիմնադիր անդամ եւ լիազոր ներկայացուցիչը՝ ՀՀ-ում, վերջին երկու տարիների ընթացքում ես առավելապես զբաղվել եմ Արեւմտահայկական խնդիրներով, համահայկական մշակութային ծրագրերով եւ իհարկե նաեւ իմ ընտրատարածքի զարգացման հիմնախնդիրներով:

Ներկա պահին անթույլատրելի եմ համարում մասնակցել նման ներքաղաքական լարման տանող գործընթացներին, հաշվի առնելով ՀՀ եւ ԼՂՀ սահմանների օրեցօր աճող ոչ ցանկալի իրավիճակը եւ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվող համահայկական միջոցառումները, որտեղ ինքս ունեմ իմ պատասխանատվության բաժինը:

Ավելորդ չեմ համարում տեղեկացնել նաեւ , որ ԲՀԿ ղեկավար անձերի հետ առանձնազրույցների ժամանակ բազմիցս զգուշացրել եմ, որ, եթե կուսակցությունը որդեգրի այնպիսի քաղաքականություն, որը կտանի ներքաղաքական ակնհայտ առճակատումների եւ կստեղծի անհամատեղելիություն իմ հասարակական գործունեության հետ, որպես “Արեւմտահայոց Ազգային Համագումար” կազմակերպության ազգային խորհրդի անդամ, ապա ստիպված եմ լինելու դադարեցնել իմ կուսակցական գործունեությունը:

ՀՀ Ազգային Ժողովում կշարունակեմ աշխատանքներս որպես անկուսակցական պատգամավոր:

Շնորհակալություն
Արագած Ախոյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ