21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ոստիկանին վրաերթի ենթարկողը ոչ թե Թևոսիկի որդին է, այլ որդու ընկերը. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանությունը” գրում է, որ իրենց տեղեկություններով` քրեական հեղինակություն Թևոսիկի՝ Թևոս Սաֆարյանի որդին վրաերթի էր ենթարկել ոստիկանության աշխատակցի, որի հետևանքով վերջինս մահացել էր:

“Փորձեցինք այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ ՀՀ ոստիկանության Հասարակայնության և լրատվության վարչությունից: Վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը «ՉԻ» հետ ցրույցում նշեց. «Մեզ մոտ չի երևում, թե Թևոսիկի ինչն է վրաերթ կատարողը, կարող եմ ասել, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 1-ին: 

Վրաերթը կատարել է 1988 թվականին ծնված. Նոր Արեշ 40 հասցեի բնակիչ Օնիկ Գյումուշյանը: «Opel astra G» մեքենայով Խորենացի փողոցի 162 հասցեի դիմաց նա վրաերթի է ենթարկել համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի տեսուչ, ավագ լեյտենանտ Սարգիս Մուրադյանին, որը, հիվանդանոցում այդպես էլ գիտակցության չցալով՝ նույն օրը մահացել է: -Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը: Ըստ «ՉԻ» աղբյուրների՝ Գյումուշյանը համարվում է Թևոսիկի ընտանիքի մերձավորներից, որը նաև Թևոսիկի որդու մանկության ընկերն է”,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ