18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Երրորդ մասում 14-ամյա աղջկա հետ սեռահարաբերության համար երկրորդ երիտասարդն է դատվում. Ժամանակ

 “Ժամանակը” գրում է. “Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ շարունակվեց Արթուր Գ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Գ.-ն 2013 թվականի նոյեմբերի վերջերին, 2014 թվականի մարտի վերջերին ու հուլիսի սկզբին, լինելով 23-24 տարեկան, հաստատապես իմանալով, որ Սիմա Ա.-ի (անունը փոխված է)16 տարին չի բոլորել՝ 1999 թվականին ծնված աղջիկը հիշյալ ժամանակահատվածում եղել է 14-15 տարեկան, պարբերաբար նրա հետ ունեցել է սեռական հարաբերություններ:

Ըստ գործի նյութերի՝ Արթուրն անչափահաս աղջկա հետ հանդիպել է Երևանի Շևչենկոյի փողոցում գտնվող «Հոթել Լյուքս» հյուրանոցային համալիրում և իր «Ֆոլցվագեն գոլֆ» ավտոմեքենայում: Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալը ոչ միայն սեռական հարաբերություններ է ունեցել Կոտայքի մարզի անչափահաս բնակչուհու հետ, այլև հանդիպումների ժամանակ նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի տարբեր գործողություններ:

Արթուր Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով: Արթուր Գ.-ի խափանման միջոցը կալանավորումն է: Դատական այս նիստին ներկայացան տուժող աղջիկն ու իր օրինական ներկայացուցիչը՝ մայրը: Աղջիկը դեռ 15 տարեկան է: Արտաքուստ նա նման էր դեռատի միանձնուհու կամ առնվազն՝ օրիորդաց վարժարանի խստակյաց սանուհու:

Սակայն իրականությունն այն է, որ մինչև Արթուր Գ.-ի ու այս պարմանուհու «արկածների» բացահայտումը, Կոտայքի մարզում մի գործ էլ է քննվել մեկ այլ երիտասարդի վերաբերյալ, ումից այս տասնհինգամյա «միանձնուհին» հղի է եղել, հղիությունն ընդհատվել է: Աղջիկը մինչև անգամ ինքնասպանության փորձ է կատարել, որի առնչությամբ քրեական գործի հարուցումը մերժվել է: Այդ մերժման որոշումն առկա է Արթուր Գ.-ի վերաբերյալ քրեական գործում, և այն հրապարակվեց դատական այս նիստի ժամանակ:

Կոտայքի մարզում հարուցված գործի քննության ընթացքում էլ բացահայտվել են 16-ը չբոլորած աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու, սեքսուալ գործողություններ կատարելու նոր դրվագներ՝ արդեն Արթուր Գ.-ի կատարմամբ: Եվ արդեն Երևանում երկրորդ գործն է հարուցվել, որով ամբաստանյալն ուրիշ երիտասարդ է, բայց տուժողը նույնն է՝ նույն անչափահաս աղջիկը՝ միանձնուհու կերպարանքով”,- գրում է թերթը:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը` 1in.am-ի

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ