07 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ծաղիկ Ռուբոյին եւ 150 ազատամարտիկներին թույլ չեն տվել զորամաս մտնել. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ իրենց տեղեկություններով՝ Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գեւորգյանի /Ծաղիկ Ռուբո/ գլխավորությամբ առաջին գիծ մեկնած 150 ազատամարտիկներին թույլ չեն տվել մնալ ՀՀ ՊՆ որեւէ զորամասում:

“Ինչպես հայտնի է՝ ԲՀԿ-ին կից ստեղծված “Երդվյալ ազատամարտիկների” միության 150 անդամներ փետրվարի 9-ին հայտարարեցին, որ գնում են ԼՂՀ՝ առաջին գծում զինվորների կողքին հերթապահելու համար:

Պարզվում է, որ Ռուբեն Գեւորգյանին եւ նրա հետ մեկնած ազատամարտիկներին թույլ չեն տվել սահմանի զորամաս մտնել եւ դիրքերում հերթապահություն իրականացնել։ Գեւորգյանին առաջարկել են իրենց հետ տարած սնունդը եւ առաջին անհրաժեշտության պարագաները, եթե ցանկանում են, թողնել զորամասում եւ վերադառնալ Երեւան:

Այս առնչությամբ Ռուբեն Գեւորգյանից մեկնաբանություն ստանալու մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն, վարորդն ասաց, թե Շամշադինում ենք”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ