21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ծառուկյանն իր ստորագրությունը դրեց ՀՀԿ խորհրդի գնահատականների տակ. Է. Շարմազանով. Առավոտ

“Առավոտը” գրում է, որ իրենց հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե կարդացե՞լ է ԲՀԿ առաջնորդի պատասխան ելույթը եւ ի՞նչ մեկնաբանություններ ունի, ՀՀ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է.

“”Այո, ես ծանոթացել եմ նշյալ անձի ելույթին եւ հերթական անգամ արձանագրել եմ. որ ինքը կարդում է այլ ուժերի կողմից իրեն հրամցված տեքստը: Ավելին ՝ չգիտակցելով, չհասկանալով, թե ինչ է կարդում: Բայց եթե նույնիսկ գիտակցել է, ապա շատ ավելի վատ իր համար, որովհետեւ նույն այդ տեքստում ինքն ընդունում է բոլոր այն մտքերը, որոնք նախօրեին հնչեցին ՀՀԿ խորհրդի նիստում”,- նշեց մեր զրուցակիցը՝ նկատի ունենալով այն, որ Գագիկ Ծառուկյանն իր պատասխանը սկսել էր “ես դասական իմաստով քաղաքական գործիչ չեմ” արտահայտությամբ։

“Շատ շնորհակալություն ՀՀԿ խորհրդի գործընկերների կարծիքի հետ համաձայն լինելու համար: Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանն ընդունում է մեր ասածները: Իսկ մեր ասածներն այլ բան չեն. քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, չի կարող երկրորդ քաղաքական ուժի ղեկավարը լինել ոչ քաղաքական գործիչ, եթե լավ գործարար է, պետք է բիզնեսով զբաղվի: Արձանագրում եմ, որ Ծառուկյանն իր ստորագրությունը դրեց ՀՀԿ խորհրդի գնահատականների տակ”,- եզրափակեց մեր զրուցակիցը”, գրում է է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ