13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Զարուհի Փոստանջյանի նախագիծը կքննարկվի

 

 

 

՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության լրատվական ծառայությունից տեղեկացնում են.

Սույն թվականի փետրվարի 16-ին, ժամը 12:00-ին, ՀՀ ԱԺ Արտաքին
հարաբերությունների մշտական հանձնաժողովում կքննարկվի ՀՀ ԱԺ «Ժառանգություն»
խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից շրջանառության մեջ դրված
«Օսմանյան
կայսրությունում հույների, ասորիների, եզդիների և այլ կրոնական ու ազգային
փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը`
որպես
մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու և
դատապարտելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության
նախագիծը:

Հիշեցնում ենք, որ սույն նախագիծը 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ Աժ
նախագահ Գալուստ Սահակյանի խնդրանքով քվեարկությունից հանվեց` պայմանով, որ
իրենք կողմ են նախագծին և պատրաստ են այն առաջարկություններով ավելի
բարելավվել ու քվեարկությամբ ընդունել հնարավորինս սեղմ ժամկետներում՝
դառնալով նախագծի համահեղինակ:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ