22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանի հրաժարակա՞ն

”Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի բացառում, որ երեկվա ՀՀԿ խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո, որտեղ քննադսատության արժանացավ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, կարագանա իշխանափոխության գործընթացը:  

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Մարտիրոսյանը նշեց, որ երեկվա նիստից հետո կուսակցությունում, ինչպես նաև կուսակցությունից դուրս քննարկումներ են ընթանում ներքաղաքական զարգացումների վերաբերյալ:

Նա չբացառեց, որ եռյակի առաջիկա հանդիպումը կկայանա նախատեսվածից ավելի շուտ, և հայտարարեց, որ ”Ժառանգությունը” եռյակից դուրս չի գալիս: ”Քննարկումները ցույց կտան` եռյակը կպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, թե ոչ”,-ասաց նա:

Միաժամանակ Մարտիրոսյանը ևս նշեց, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչներն, ովքեր ունեն ժողովրդի որոշակի վստահությունն, ու ամեն պաշտոնատար անձ պիտի ստանա ժողովրդի քվեն: Հարցին, թե Գագիկ Ծառուկյանն ունի այդ վստահությունը, նա պատասխանեց.

”Ես ժողովրդավարության այբուբենը հարգող անձնավորություն եմ, ու ես այն մոտեցումն ունեմ, որ կարևոր չէ, թե ով է, այլ կարևորը, թե ինչպես է, ունի ժողովրդի վստահության քվեն, թե ոչ: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ում 35 տարին լրացել է, վերջին տասը տարին բնակվել է Հայաստանում, ունի ժողովրդի քվեն, նա կարող է լինել հանրապետության նախագահ”: 

Արմեն Մարտիրոսյանը նաև չգիտի, թե ինչու հիմա նախագահը նման ելույթ ունեցավ ու Ծառուկյանին ազատեց ԱԱԽ անդամի պաշտոնից: Ինչ Սերժ Սարգսյանի ասածին, թե Ծառուկյանը չէր հասկանում, թե ինչ էր ընթերցում ԲՀԿ խորհրդաժողովի ժամանակ, Մարտիրոսյանն ասաց.

”Չկասկածեք, ինչպես Գագիկ Ծառուկյանն է հասկանում` ինչ է կարդում, այնպես էլ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանն են հասկանում` ինչ են կարդում”: Մարտիրոսյանի խոսքով` անձնական վիրավորանքների դաշտ մտնելը ընդունելի չէ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ