07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՍԱՊԾ ղեկավարը դասեր է քաղել նախորդի սխալներից.Հրապարակ

 ՛՛Հրապարակ՛՛ թերթը գրում է.

Սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավար Արմեն Հայրապետյանը՝ ՛՛Սամսունգի Արմենը՛՛, դասեր է քաղել իր նախորդի՝ Աբրամ Բախչագուլյանի սխալներից և մտերմացել է ՛՛Իրազեկ և պաշտպանված սպառող՛՛ ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանի հետ, ով նախկինում աշխատում էր ՍԱՊԾ-ում՝ որպես մամուլի խոսնակ, սակայն պետի հետ կոնֆլիկտի պատճառով աշխատանքից ազատվեց, հետո ՀԿ բացեց ու պաշտպանում էր սպառողների իրավունքները՝ ՛՛օր ու արև՛՛ չտալով Բախչագուլյանին:

 Եվ ահա. Արմեն Հայրապետյանն իրեն ապահովագրել է Բաբկեն Պիպոյանի ՛՛թունավոր նետերից՛՛: Կարծես դա նրան հաջողվել է, համենայնդեպս, ՀԿ ղեկավարն այլևս խստորեն չի քննադատում ՍԱՊԾ պետին և ծառայությունը: ՍԱՊԾ մեր աղբյուրը պատմեց, որ Պիպոյանը երբեմն այցելում է Հայրապետյանին և խորհուրդներ տալիս նրան:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ