07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

“Պերմյակովին հանձնելու առումով կարծես մտադրություն չկա”.Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է.

Փետրվարի 9-10-ն ընկած ժամանակահատվածում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հանդիպում են ունեցել ՌԴ Պետդումայի ներկայացուցիչների հետ: ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ևս Մոսկվա էր մեկնել: “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նա ասաց, որ խոսվել է նաև հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության մասին, և ինքը ռուս գործընկերների մոտ բարձրացրել է սպանությունը կատարած Վալերի Պերմյակովին ՀՀ դատին հանձնելու հարցը:

“Հանձնելու առումով կարծես մտադրություն չկա այնտեղ, բայց իրենց վճռականությունը մեծ էր Պերմյակովին ամենախիստ պատիժը տալու: Իրենք ասեցին, որ իրենց մոտ գնդակահարությունը կա, ու ինքն արժանի է այդ պատժին: Ուղղակի չի կիրառվում այդ պատիժն իրենց մոտ, սառեցված է: Նույնիսկ այսպիսի արտահայտություն եղավ որ Եվրոպայի հետ հարաբերությունները վերջնական խզելու պարագայում կարող է նաև վերանայվի գնդակահարության հարցը”,–նկարագրեց գյումրեցի պատգամավորը”։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ