07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հիմա իշխանությունը գնդակը տշել է, թող հասնեն այդ գնդակին. Շարմազանով /վիդեո/

“Մենք խորին համոզմունք ունենք, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, անթույլատրելի է քաղաքականության մեջ եզրագծից դուրս գալը, քաղաքականությունըը վերածել շուկայի, թայֆաբայության, վտանգավոր է, որ քաղաքականությամբ զբաղվում են գործիչներ, ովքեր կորցրել են չափավորությունը”,-այսօր ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ըստ նրա՝ երբ մարդը խոսում է չափավորությունն, ընկնում է տվայտանքների մեջ: “Հայտնի հռետորն ասում էր՝ գնդակն իշխանության դաշտում է, հիմա իշխանությունը գնդակը տշել է, թող հասնեն այդ գնդակի”,-նշեց նա:

Շարմազանովը նշեց, որ տգիտությունը, պոպուլուիզմը, կիսագրագիտությունը, զոռբայությունը քաղաքականության մեջ տեղ չպիտի ունենան, քաղաքականության մեջ չպիտի լինեն այն մարդիկ, ովքեր այն շփոթում են բիզնեսի կամ այլ խաղերի հետ:

Ըստ նրա՝ ՀՀԿ-ականները բազմմիցս հնչեցրել են քաղաքական գնահակատաններ, բայց դրանց պատասխանել են անձնական վիրավորանքներով: “Եկել է ժամանակը՝ իրերն իրենց անունով կոչելու: Եկել է սթափության ժամանակը:

Կարող է ասեք, եղեք հանդուրժող, մենք անհանդուրժող ենք այն երևույթների դեմ, որոնք դեմ են քաղաքակրթության կանոններին: Մենք քրիստոնյա ենք, բայց Սուրբ գրքում հստակ գրված է՝ խոզերի առջև մարգարիտներ չեն փռում: ՀՀԿ-ն բացառապես քաղաքական ընտրապայքարի ու մրցակցության կողմնակից է, մենք պատրաստ ենք լսել շատ սուր քննադատություն, բայց ոչ անձնական վիրավորանքներ”:

ՀՀԿ խոսնակն ընդգծեց, որ սա ուղղված է երևույթի, ոչ թե անձի դեմ: “Այստեղ կա նաև մեր մեղքի բաժինը, մենք դա գիտակցում ենք ու դրանով ելնելով առաջ ենք շարժվում”:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ