07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ժիրո, իրականում ես հանուն քեզ 2 անգամ խաբել եմ. Արթուր Աղաբեկյան

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, թե Աղաբեկյանը ստել է.

«Ստիպված եմ անդրադառնալ, Ժիրիկի ասուլիսին՝ չցանկանալով անել այդ: Երիտասարդներին ցուցակագրելու հետ կապված՝ բոլոր այն քաղաքացիները, ովքեր կցանկանան միանալ Ժիրիկի կոչին, կխնդրեմ կարծիք հարցնեն Շուշիի առանձնակի գումարտակի սպաներին, ովքեր անմիջական շփում են ունեցել նրա հետ, բայց կարծիք հարցրեք նրանցից, ովքեր 5.45 չեն շփոթում 7.62-ի հետ: Կարծիք հարցրեք 7-րդ պաշտպանական շրջանի բոլոր այն նախկին զինվորներից, ովքեր բարեբախտաբար շատ կարճ ժամանակ ծառայել են Ժիրիկի հրամանատարության ներքո:

Սիրելի լրագրողներ, հուսով եմ, որ մեկ օր կլինեք Շուշիում և Ժիրիկը ձեզ ցույց կտա այն բնագիծը, որտեղից նա մղել է իր կյանքի «ամենամեծ ճակատամարտը»: Ժիրիկը նշում է, որ ուրախ է, որ գիտեն իր մասին, ես էլ եմ ուրախ, որ շատերը արդեն ճանաչում են Ժիրոյին: Եվ ցանկալի է, որ նման մամլո ասուլիսներ հաճախ լինեն, որովհետև դեռ շփոթված մարդիկ շատ կան:

Ժիրո, Սաշիկի հետ կապված, պարզաբանում տամ՝ ինչից էլ ես խոսեմ, դու ուշադիր լսելու ես…

Հակառակորդ արտահայտությանդ հետ կապված՝ Արցախը իր բնակչությամբ, իր բանակով, իր իշխանությունով ունի մեկ հակառակորդ և մեկ թշնամի: Եթե դու քեզ հակառակորդ ես հռչակել, ապա դա արդեն հետաքրքիր է և կարծում եմ լուրջ ուսումնասիրության կարիք կա:

Ժիրո, իրականում ես հանուն քեզ 2 անգամ խաբել եմ՝ քեզ և օրվա իշխանություններին: Առաջինը՝ Պռոշյան սովխոզում, լավ կլինի հիշես այդ գիշերը, թեկուզ երևում է հիշողության հետ խնդիր ունես, երկրորդը՝ հիշիր, երբ քեզ արտաքսում էին ՀՀ-ից և դու զանգել ես ինձ՝ ես ոչ միայն կանխել եմ դա, այլ ստեղծել եմ պայմաններ՝ քեզ ՀՀ կեցության հատուկ անձնագիր տրամադրելու, ես քեզ խաբել եմ՝ այդ գումարը վճարվել է ոչ թե ՊՆ հաշիվներից, այլ իմ անձնական գրպանից:

 Հայաստան գալուն պես, չցանկանալով հանդերձ, այնուամենայնիվ, քեզ կհրավիրեմ հեռուստաբանավեճի»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ