22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Անընդունելի է Լավրովի համեմատությունները՝ Ադրբեջանն օկուպացրել է հայկական բնակավայրերը». Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցում հնչեցրած հայտարարություններին, մասնավորապես, որ՝ «Հայաստանն օկուպացրել էր 7 շրջաններ», ասաց.

«Առաջին հերթին անընդունելի են հավասարության նշանները 7 շրջանների և հայկական Շուշիի, Հադրութի և մի շարք այլ բնակավայրերի օկուպացիայի միջև, սա անընդունելի է, այս պահին Ադրբեջանն օկուպացրել է հայկական բնակավայրերը։ Ի տարբերություն ՀՀ արտաքին գործերի նախարարի, ես դրա մասին ասում եմ, ՀՀ արտգործնախարարը չի համաձակվում նույնիսկ այս շենքում դրա մասին խոսել, թեպետ Լավրովը խոսել է Ալմա Աթայի հռչակագրի մասին, որը, էլի չեմ զլանա նշել, որ բանակցային գործընթաց է ներմուծվել Փաշինյանի խմբակի կողմից՝ Արարատ Միրզոյանի հայտարարությունով»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։

Նա ընդգծեց, որ Ալմա Աթայի հռչակագիրն Արցախյան հիմնախնդրի կարգավորման հետ որևէ աղերս չունի, քանի որ Հայաստանն այն ընդունել է վերապահումներով և վերապահումը հստակորեն վերաբերում է ինքնորոշմանը։ Երկրորդ՝ երբ կնքվել է հռչակագիրը, Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Միության բոլոր նորմերի համապատասխանությամբ արդեն իսկ իրականացրել էր անկախության հանրաքվե։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ