07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ո՞ր հայերը, էն որ հա ցեղասպանվում են ու ծեծվու՞մ …

100 տարի աշխարհին մեզ ճանաչեցնել տվինք Ցեղասպանությամբ: Բանը հասավ այնտեղ, որ օտարները մեզ տեղը բերելու համար հարցնում են, ո՞ր հայերը, էն որ ցեղասպանվե՞լ են: Մենք էլ սերնդե սերունդ դա հիշելով, վերհիշելով մեր զավակներին հայ ենք պահել, դարձնելով այն մեր գոյատևման խարիսխը, իմաստը կամ շարժիչ ուժը: Հիմա, թե լա՞վ ենք արել կամ վատ, ճի՞շտ ենք արել կամ սխալ, սա է՝ հասել ենք 100 ամյակ:

 Ներկայումս, ճիշտ 100 ամյակի նախօրեին Հայաստանում, բացի այն, որ իրականացվում է մի նոր ցեղասպանություն, հիմա էլ սկսվել է ծեծի ու ջարդի “դարաշրջան”: Ամբողջ երկիրն ու ժողովուրդը զոր ու գիշեր այդ թեման է արծարծում: ՖԲ-ում գրեթե այլ բան չկա, բոլորը գրում են ծեծվածների մասին:

Օրը սկսվում է ծեծով, ավարտվում ծեծով: Լա՜վ, ժողովուրդ մենք խո մազոխիստ չենք դարձել, էս ի՞նչ ենք անում: Մեզ չենք խղճում, գոնե մեր երեխաներին խղճանք: 100 տարի ականջներին բղավել ենք ցեղասպանվածների սերունդն եք, հիմա էլ դրան ավելացավ ծեծվածների սերունդը: Հիմա էլ աշխարհը մեզ սկսի ճանաչել, ո՞ր հայերը, էն որ հա ցեղասպանվում են ու ծեծվու՞մ:

Սա արդեն իրոք մազոխիզմ է, համազգային ողբերգություն, ՄԵՂՔ՝ հենց ցեղասպանվածների հոգիների հանդեպ: Սա արդեն վերջն է և մեզ լուուու՜՜՜րջ մտածելու տեղիք պետք է տա: Ստացվում է այնպես, որ մենք աշխարհ ենք եկել ցեղասպանվելու ու ծեծվելու համար միայն…

Օգտատեր Արմեն Զատիկյանն է կիսվել Ֆեյսբուքում

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ