06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Միշտ էլ ծեծել են` ինչո՞ւ …

Սպանությունների թվաքանակը ՀՀ-ում 1993 թվականի համեմատ մոտ չորս անգամ նվազել է, սակայն սրան զուգահեռ նվազել է բնակչության թիվը: 1993-ին գրանցվել է 313 դեպք, 2004 -ին՝ 320, նախորդ տարի եղել է սպանության 73 դեպք և 186 դեպք` ծանր վնասվածքներով ծեծի ենթարկելու:

Հայաստանն աշխարհի 220 երկրների մեջ 56-րդ տեղն է զբաղեցնում միտումնավոր սպանությունների թվաքանակով: Վրաստանն ավելի վատ վիճակում է: Այս մասին այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա նշեց, որ մեզ մոտ ծեծը մնում է որպես հարցերը լուծելու միջոց: Նույնիսկ մինչև վերջերս Անգլիայում ծեծը դաստիարակելու եղանակ է համարվել: 

 Ադիբեկյանի խոսքով՝ եթե ուզում ենք, որ ծեծը չլինի, պիտի մեր մշակույթում ֆիզիկական ազդեցությունը որպես միջոց չդիտվի: Ասուլիսի մյուս բանախոսը՝ հոգեթերապևտ Արմեն Ներսիսյանը կարծում է, որ դաստիարակության վրա պետք է շեշտադրումներ կատարենք:

՛՛Ցավալի է, որ մենք այդ ուղղությամբ սիստեմային հետազոտություններ չենք կատարում, պատճառներից մեկն էլ այն է, որ այդպես էլ չկայացավ մեզ մոտ հայագիտության ինստիտուտը: Ցեղասպանության խորը տրավման մեր մեջ մինչև հիմա արտահայտվում է: Մեր մեջ կա այդ ագրեսիան, ատելությունը, և դա կարող է արթնանա, երբ ընտանիքի հետ կապված ինչ-որ բաներ են լինում, ու դա ուղղում ենք մեր հայրենկիցների նկատմամբ՛՛,-շեշտեց Ներսիսյանը:

Նա շեշտեց, որ եթե մենք ուզում ենք ունենալ առողջ մարդ, առողջ հասարակություն, ապա պետք է ճիշտ կրթենք մանկապարտեզից, դպրոցից սկսած: ՛՛Մեր մեջ եսակենտրոնություն կա, եղունգ ունես, գլուխդ քորի, գնում է անձնական պատերազմ՛՛,-նկատեց նա:

Բացի այդ, ըստ նրա, այս տարին ավելի լարված է՝ պայմանավորված ցեղասպանության հարյուրամյակով: ՛՛Մենք միայն միանում ենք ապրիլի 24-ին ծաղիկ դնելիս, կրիտիկական պահերին ենք միայն միավորվում՛՛,-նշեց նա: 

Սոցիոլոգն էլ շեշտեց, որ միշտ էլ եղել են ազատամարտիկների, քաղաքական գործիչների, կենցաղային հողի վրա ծեծի, բռնության դեպքեր, սակայն հիմա դրանք ավելի շատ են լուսաբանվում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ