12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Հայկական լոբբիի առաջ գլուխ չենք խոնարհի. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախագահ Ահմեթ Դավութօղլուն ելույթ է ունեցել կուսակցության նահանգային կառույցների ժողովում, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը:

Վարչապետ Դավութօղլուն ելույթի ժամանակ անդրադարձել է նաև Հայկական սփյուռքին՝ նշելով թե Թուրքիան երբեք տեղի չի տա:
«Այս ամբիոնից հայտարարում եմ, որ մենք ո՛չ հրեական, ո՛չ հայկական, ո՛չ էլ հունական լոբբիստական ուժերի առաջ գլուխ չենք խոնրահել և չենք խոնարհի»,- վարչապետի խոսքերը մեջեբերել է «Ահաբեր» թուրքական լրատվական կայքը:

Դավութօղլուն կրկին ԱՄՆ-ում բնակվող հայտնի իսլամական գործիչ, միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնադրած գյուլենական համայնքին մեղադրել է վերոնշյալ լոբբիների հետ համագործակցության մեջ` ասելով. «Որտեղ էլ ուզում է լինեք, արժանապատվությամբ ձեր դեմ կկանգնեք, այս ազգի և հայրենքի հանդեպ ձեր դավաճանության պատճառով կստորացվեք»:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ