04 Մայիսի, Saturday, 2024
KFC

102-րդ ռազմաբազան հոգեբանի է աշխատանքից ազատել. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանությունը” գրում է, որ մինչեւ ՀՀ եւ ՌԴ քննչական կոմիտեները համատեղ քննություն են իրականացնում Գյումրիում 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Պերմյակովի գործով, “ՉԻ”-ին հայտնի է դարձել հետաքրքրաշարժ մի տեղեկություն:

“Ինչպես հավաստիացնում են “ՉԻ” աղբյուրները՝ օրերս ռուսական ռազմաբազայի ղեկավարությունն աշխատանքից ազատել է բազայում աշխատող 4 հոգեբաններից մեկին: Աղբյուրը նշում է, որ ազգությամբ հայ եւ ՌԴ քաղաքացիություն ունեցող հենց այդ հոգեբան է, որ սպանության ժամանակահատվածում պարտավոր էր մասնագիտական կոնսուլտացիա իրականացնել հերթափոխ մտնող զինծառայողների հետ:
Աղբյուրը հավելում է նաեւ, որ ռազմաբազան փորձում է այդ տեղեկությունը որքան հնարավոր է գաղտնի պահել հակառուսականության նոր ալիք չառաջացնելու համար: Բանն այն է, որ դասալքության փաստի առթիվ դեռ տարվում է քննություն, եւ դեռեւս ոչ մի զինվորական չի ազատվել աշխատանքից:

Իսկ ահա գհոգեբանին հնարավոր է եղել ազատել, քանի որ, աղբյուրի պնդմամբ, վերջինս ոչ մի զինվորական կոչում չի ունեցել”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ