09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Նուբարաշենի նոր բանտապետը. Իրատես de facto

 “Իրատես de facto-ն” գրում է, որ օրերս իրենց խմբագրություն էր դիմել ցմահ ազատազրկվածների հարազատներից մեկը, ում խիստ վրդովեցրել էր բանտախցերի և տեսակցության սենյակների ահավոր վիճակը:

 “”Նուբարաշեն” ՔԿՀ-ում “երկար” տեսակցության գնացած մայրը սարսափել է տեսակցության սենյակում “վխտացող” խավարասերներից: Երբ դժգոհել է, որդին քմծիծաղով նկատել է. “Բա որ բանտախցերը տեսնես”: Իրականում պետբյուջեից գումարը փոխանցվում է, որպեսզի սանէպիդկայանը ստուգումներ իրականացնի և համապատասխան միջոցառումներ ձեռնարկի, սակայն կես ճանապարհին այդ գումարներն “անհետանում” են: Արդյունքում միջատներն ու ազատազրկվածները սկսել են հանդուրժել միմյանց ու “հաշտ” գոյատևել:

Ազատազրկվածները նշում են, որ նոր բանտապետը նշանակվելուց հետո միայն իր տեղակալներին է փոխում: Նախկինների համեմատ ոչ մի էական տարբերություն չկա: Ավելին, ըստ մեր զրուցակցի, նոր բանտապետը չի ցանկանում, որ իրեն “անհանգստացնեն” որևէ ազատազրկվածի խնդրով”,–գրում է թերթը։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ