04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ ուղեւորները խուճապահար են եղել. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ երեկ երեկոյան զավեշտալի դեպք է արձանագրվել ռուսական ավիաընկերության՝ “Աէրոֆլոտի” կողմից իրականացվող Մոսկվա-Երևան թիվ SU 1866 չվերթի ժամանակ:

“”Ժողովուրդ”-ի տեղեկություններով, երբ արդեն ուղևորները տեղավորվել են, ու ինքնաթիռը պատրաստվել է թռիչքի, հնչել է ուղևորներին ողջունելու մասին հայտնի տեքսը, բնականաբար, սկզբում՝ ռուսերեն, որից հետո՝ ադրբեջաներեն: Ուղևորների շրջանում մի իսկական խուճապ է առաջացել: Մարդիկ կարծել են, թե ինչ-որ դավադրություն է, և իրենց ինքնաթիռը թռչում է Բաքու: Պարզվել է՝ ինքնաթիռի անձնակազմի հրամանատարն էլ հայ է եղել` Էդուարդ Հովհաննիսյան: Ի դեպ, “Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ ո՛չ հայ հրամանատարը, ո՛չ էլ ադրբեջաներեն ողջույնի խոսքեր ասած բորդ ուղեկցորդուհին՝ Սվետլանան, հայ ուղևորներին սարսափահար անելու համար այդպես էլ ներողություն չեն խնդրել””,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ