06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արտաքին պարտքի աղբյուրները կարող են իսպառ “ցամաքել”. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ ՀՀ ֆինանսական համակարգին մոտ կանգնած իրենց աղբյուրները պնդում են, որ ՀՀ կառավարությունը կարող է հրաժարվել Եվրոբոնդերի միջոցով արտաքին պարտք ներգրավելու մտադրությունից: Այդ պարտքը կարող է չափազանց թանկ լինել:

“Նախանցած շաբաթ ՀՀ կառավարությունը որոշեց՝ սկսել Եվրոբոնդերի վաճառքի միջոցով արտաքին աղբյուրներից փող ներգրավելու գործընթացը: Այդ նպատակով կառավարությունն ընտրեց այն ընկերությունները, որոնք կկազմակերպեն այդ գործընթացը: Սակայն այդ օրերին աշխարհահռչակ վարկանիշային կազմակերուությունները նվազեցրեցին Հայաստանի վարկանիշը, ինչը ուղղակիորեն ենթադրում է, որ Եվրոբոնդերի միջոցով ներգրավվելիք պարտքի տոկոսադրույքը կտրուկ կբարձրանա: 

Եվրոբոնդերի միջոցով Հայաստանը 2013 թվականին արդեն ներգրավել է 700 միլիոն դոլար 6.25 տոկոս տարեկան տոկոսադրույքով, որի դիմաց 2020 թվականին պետք է վերադարձնենք շուրջ մեկ միլիարդ դոլար: Դա արդեն իսկ բավականին ծանր պարտք է: Այս անգամ չի բացառվում տոկոսադրույքը հասնի տարեկան մինչև 9 տոկոսի: Դա կլինի Հայաստանի երբևէ ներգրաված ամենաթանկ ու ամենածանր վարկերից մեկը: Մյուս կողմից մեր աղբյուրները չեն բացառում, որ նույնիսկ այս պայմաններով ՀՀ կառավարությունը կարող է գնալ նման պարտք վերցնելու, քանի որ արտաքին պարտքի այլ աղբյուրները Հայաստանի համար կարող են իսպառ “ցամաքել””,–գրում է թերթը։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ