12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Ռեկտորի գլխին սև ամպեր են կուտակվել. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ Պոլիտեխնիկ ինստիտուտի ռեկտոր, Երևանի ավագանու անդամ Հովհաննես Թոքմաջյանի գլխին սև ամպեր են կուտակվել:

“Այսօրվանից նրա բուհում երկրորդ աուդիտն է սկսվում, ինչից էլ, ըստ պոլիտեխնիկի մեր աղբյուրների, վերջինս դժվար թե չոր դուրս գա:

Ըստ նույն աղբյուրների` երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը փորձել է նախարարությունում գլուխ-գլխի հավաքել “կոնֆլիկտի” կողմերին, այդ թվում՝ ուսխորհրդի նախագահին եւ բուհի ռեկտորին, մեկ սեղանի շուրջ, հարցը քննարկելու, ուղիներ-լուծումներ գտնելու, սպասվող զարգացումներից խուսափելու համար, սակայն Թոքմաջյանը չի ներկայացել այդ քննարկմանը, ինչն էլ ավելի է սրել առանց այն էլ լավ թեժացած “պայքարն” ու աղմուկը ռեկտորի եւ բուհի շուրջ”,- գրում է թերթը: 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ