28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՔՊ-ում ատում են իրար. Հրապարակ

Իշխող կուսակցությունում անհաշտ մթնոլորտ է ձեւավորվել, կան խմբեր, որոնք մինչեւ հոգու խորքն ատում են իրար եւ իրար տակ են փորում։ Օրինակ, վարչապետի եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարաբերություններն են լարվել, ըստ այդմ՝ նրանց թիմակիցների փոխհարաբերություններն էլ են անկառավարելի դարձել։

Խիստ սրված են նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հարաբերությունները։ Դրանք անվերադարձ փչացել են այն պահից, երբ Ալեն Սիմոնյանը քար է գցել Արայիկ Հարությունյանի՝ ՀՀ նախագահ դառնալու երազանքի վրա՝ առաջարկելով եւ ամեն ինչ անելով, որ այդ պաշտոնը զբաղեցնի Վահագն Խաչատուրյանը։

Խմբակցությունում էլ կան մի քանի փոքր խմբեր, որոնք միմյանց չեն հանդուրժում։ Եվ բոլորը միայն տանել չեն կարողանում Արսեն Թորոսյանին, ով բացահայտեց ՔՊ ընտրությունների կեղծիքները։

Երբեմնի հեղափոխական թիմակիցների շահերն ու նպատակներն այլեւս խիստ տարբեր են, չկա գաղափարական միասնություն, եւ ամենակարեւորը՝ նրանք տարբեր եկամուտներ ունեն, ինչն ամենամեծ դժգոհությունների պատճառն է:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ