03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ դիվանագետները Մյունխենում նեղն են գցել Ալիևին

Մյունխենի ամենամյա անվտանգության համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ ունեցավ համաժողովի ՛՛Ուկրաինայից անդի. Չկարգավորված հակամարտությունները Եվրոպայում՛՛ հատվածում: Ադրբեջանի Նախագահն ըստ էության կրկնեց վերջին երկու տասնամյակում արդեն ձանձրալի դարձած հայտարարությունները:

Իլհամ Ալիևի համար համաժողովի այդ հատվածում, որտեղ ներկա էին մի շարք երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ամեն ինչ չէ, որ անցավ հարթ: Իր ելույթից հետո նախ հարցով նրան դիմեց հայկական պատվիրակության անդամներից Անդրանիկ Հովհաննիսյանն առ այն, որ ՛՛հայտնի է, որ Մինսկի Խմբի եռանախագահները բազմաթիվ անգամներ կոչ են արել երկու երկներին ընդունել Մադրիդյան փաստաթղթի Հիմնարար երեք սկզբունքները՝ ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառման, ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության մասին:

Հայկական կողմը բազմիցս նշել է, որ ընդունում է այս սկզբունքները: Ադրբեջանը երբեք հստակ չի արտահայտվում դրա մասին:

Այստեղ դուք կարո՞ղ էք միանշանակորեն ասել, որ ընդունում եք այդ սկզբունքները որպես հիմք հակամարտության կարգավորման համար:՛՛ Հարցի ուղիղ ձևակերպումը Իլհամ Ալիևն ակնհայտորեն շփոթեցրեց և նա խոսեց հիմնախնդրի կարգավորման իր տեսլականի մասին, ապա անցավ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք հանդիսացող ժողովուրդների ինքնորոշման իրավունքի խեղաթյուրված ներկայացմանը՝ ընդհանրապես չհիշատակելով ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը, և վերջիվերջո այդպես էլ չնշեց՝ ընդունում է այդ սկզբունքներն անվերապահորեն, թե՞ ոչ: Իլհամ Ալիևը նշեց, որ նախկին Խորհրդային տարածքի բոլոր հակամարտությունները պետք է կարգավորման միևնույն բանաձևն ունենան՝ հավելելով, որ Ռուսաստանն օկուպացրել է Ղրիմը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի վարչության պետ Տիգրան Մկրտչյանն օգտվելով հարցի հնավարությունից, նախ հիշատակեց Մինսկի խմբի հասցեական կոչը, ապա նշեց, որ Ադրբեջանը միտումնավոր սրում է իրավիճակը՝ բանակցոությունները արգելակելու նպատակով. ՛՛Պարո՛ն Ալիև, Մինսկի խմբի եռանախագահները, որոնց մասին դուք խոսեցիք, մի քանի օր առաջ հայտարարություն են արել, որով ՛՛կոչ են անում Ադրբեջանին հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ձեր հանձնառությունները՛՛:

Պատահական չէ, որ նրանց կոչն ուղղված է ձեզ, քանի որ հենց ադրբեջանական կողմն է շարունակում անտեսել այս կոչերը և խախտում է հրադադարի ռեժիմը Հայաստան-Ադրբեջան սահամանին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում: Սկսած հունվարից ավելի քան 3.000 անգամ ադրբեջանական կողմը խախտել է զինադադարը, որի արդյունքում բազմաթիվ կորուստներ են եղել բոլոր կողմերից:

Ընդամենը մի քանի օր առաջ 65 և 85 տարեկան հայերի են սպանել ձեր դիպուկահարները: Չե՞ք կարծում, որ ձեր գործողություններով դուք ավելի էք սրում իրավիճակը և այսպիսով Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորումն ավելի դժվար իրականանալի դարձնում մոտ ապագագայում:

Ես կցանկանայի վերհիշել գիտաժողովի այս մասի վարող Սլովենիայի Նախագահ Պահորի հարցն ուղղված ձեզ և մյուս մասնակիցներին, որով նա հարցնում էր, թե ո՞րը պետք է լինի առաջին քայլը, որպեսզի հակամարտությունների կարգավորման հարցում առաջընթաց լինի: Դուք այս ու այն կողմ ընկանք, բայց չխոսեցիք ամենակարևորի մասին: Հակամարտության կարգավորումն սկսվում է,
երբ դադարում են կրակոցները: Այսպիսով, իմ կոչը ձեզ հետևյալն է՝ դադարեցրե՛ք կրակոցները:՛՛

Ալիևը էլ ավելի բորբոքվեց հայ դիվանագետի ելույթից, կրկնեց իր մեղադրանքները միջազգային հանրության, հայկական սփյուռքի, Հայաստանի հասցեին, այդպես էլ չպատասխանելով հարցին և կոչին։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ