15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հակոբ Հակոբյանը պատրաստ է 500 միլիոնից 80 միլիոնը վճարել, չնայած իրեն մեղավոր չի ճանաչում. փաստաբան.Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է.

Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) չնայած իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում, սակայն պատրաստ է վճարել իր դեմ հարուցված քրեական գործով 7 դրվագներից 5-ով սահմանված գումարը, որը մոտ 80 միլիոն է կազմում: Այս մասին ՛՛Ժամանակ՛՛-ի  հետ զրույցում ասել է  Հակոբ Հակոբյանի պաշտպան Կարեն Սարդարյանը: Վերջինիս խոսքերով, սակայն, Հակոբյանը չի ընդունում մյուս երկու դրվագները, որոնցով սահմանվում է մոտ 440 միլիոն դրամ:

՛՛Այդ երկու դրվագով գումարը շատ մեծ է և հիմնավորված չէ: Եվ չնայած մյուս դրվագների պարագայում էլ համաձայն չէ, սակայն շատ զայրացած է և ասում է, որ պատրաստ է վճարել այդ գումարը: Բացի դրանից՝ Հակոբյանը հարկայինի այդ ակտը բողոքարկել է վարչական դատարանում, և դատարանի որոշումից հետո նոր միայն ակնհայտ կդառնա, թե որքանով է նա մեղավոր: Իրենք պնդում են, որ Հակոբյանն իրացրել է այդ ապրանքը և հարկ չի վճարել, բայց Հակոբյանն ասում է՝ թողեք ես մասնակցեմ փորձաքննություններին և ապացուցեմ, որ այդ ապրանքը չի վաճառվել, այլ պահեստում է: Հակոբյանն ունի բոլոր փաստարկները՛՛,- ասել է փաստաբանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ