06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Սպանություն՝ խնջույքին աղջկա հետ անհարգալից վարքի պատճառով.Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է.

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ ավարտվել է Ռոբերտ Գալստյանի գործի դատական քննությունը, որը դեռ 2013 թվականի մայիսից էր ընթանում:

Նախաքննական մարմինը 23-ամյա Ռոբերտ Գալստյանին մեղադրանք էր առաջադրել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ռոբերտ Գալստյանը կալանքի տակ է առնվել 2012 թվականի հուլիսի 10-ին:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ տուժող Վարդան Վարդանյանի ընկեր Արթուր Խալաֆյանը 2012 թվականի հուլիսի 8-ին Կոտայքի մարզի Կարենիսի ձորում մասնակցել է իր ծանոթ Կարենի ծննդյան օրվան նվիրված խնջույքին, որի ժամանակ Կարենի ազգական Գրիշան աղջիկներից մեկի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար Արթուր Խալաֆյանին դիտողություն է արել: Գրիշան ու Արթուրը վիճել են:

Վիճաբանությունը շարունակվել է Կարենիսի ձորում, որտեղ, ըստ դատական ակտի, Արթուրը Վարդան Վարդանյանի ու այլ ընկերների հետ ծեծել է Գրիշա Կոստանդյանին ու նրա ազգականներին:

Նույն օրը, ժամը 22-ի սահմաններում ծեծված Գրիշան իր ընկերներ Ռոբերտ Գալստյանի, Վահեի, Արթուրի հետ Չարենցավանի թիվ 3 դպրոցի մոտ հանդիպել է մեքենայով մենակ երթևեկող Վարդան Վարդանյանին:

Գրիշային ծեծելու վերաբերյալ պարզաբանումներ են պահանջել Վարդանից: Վիճել են, որի ժամանակ, դատական ակտի համաձայն, Ռոբերտ Գալստյանը, իր մոտ եղած, առնվազն 19 սմ շեղբի երկարություն ունեցող դանակով հարվածել է Վարդան Վարդանյանի կենսական կարևոր օրգաններին՝ գլխի ծոծրակային հատվածին, պատճառել է ծոծրակային շրջանի կտրած վերք, այնուհետև խփել է որովայնին՝ պատճառելով որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վնասվածք՝ լյարդի վնասումով:
Ներքին և արտաքին սուր արյունահոսություն է տեղի ունեցել:
Վարդան Վարդանյանը նույն օրը, ժամը 23-ն անց 10 րոպեին հիվանդանոցում մահացել է:

Ամբաստանյալ Ռոբերտ Գալստյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել դատական քննության ժամանակ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ