20 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

Պետք չէ իրենց արշինով չափել Գալուստ Սահակյանին` առանց վիրավորելու

Փետրվարի 4-ին ԲՀԿ հայտնի խորհրդաժողովին հետեվող քաղաքական քննարկումները տարօրինակ օրակարգ են ստանում: Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքելով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի երեկվա ուղերձին՝ ասել է, որ այդ տեքստը Գագիկ Ծառուկյանին հրամցրել են: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց, որ Գալուստ Սահակյանի տեքստն էլ նա չի գրել:

՛՛Ես կարծում եմ, որ այս տեքստը Գալուստ Սահակյանը չի գրել: Ես վիրավորելու համար չեմ ասում, սա նրա արտահայտությունները չէին՛՛:

Henaran.am-ը հարցի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանից: ՛՛Եթե իրենց մոտ արդեն ավանդույթ է դարձել, որ իրենք ընթերցում են ուրիշների կողմից գրված տեսքտերն, ապա պետք չէ իրենց արշինով չափել Գալուստ Սահակյանին: Գալուստ Սահակյանը գրող չէ, ոչ էլ ուրիշի գրած տեսքտեր կարդացող է: Նա մտածող մարդ է և հանգիստ շարադրում ու արտահայտում է իր դիրքորոշումը: Առանց վիրավորելու եմ ասում՛՛:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ