01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

5-րդ երեխան ունեցող մորն ստիպում են վճարել. Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛ թերթը գրում է.

Քսանհինգամյա Սեդա Խաչատրյանը հունվարի 28-ին ծննդաբերել է Երևանի ՛՛Արմենիա՛՛ բժշկական կենտրոնում (հանրապետական հիվանդանոց): Երեխան ծնվել է 1 կգ 100 գրամ քաշով: Մարիամը՝ սեդայի սկեսուրը հուսահատությունից դիմել է ՛՛Հրապարակ՛՛-ի խմբագրություն, օգնության խնդրանքով:Նա պատմեց, որ տղան, աշխատանք չունենալով , ընտանիքի հետ՝ 3 երեխաներով տեղափոխվել է Ղարաբաղ, որտեղ ծնվել է նրա 4-րդ երեխան:Հինդերորդ երեխային սպասելիս հարսը Քարվաճառում գնացել է կանանց կոնսուլտացիա, ասել են, որ հղիությունը 31 շաբաթական է:՛՛Սակայն հարսիս վիճակը՝ վատացել է, այնտեղ չունեն սարքավորումներ, որ հետազոտեն, տեղափոխել ենք Հրազդան:

 Հետազոտեցին, ասեցին 28 շաբաթական հղիությունա, սակայն տարեք Երևան, թող վիրահատեն, գոնե մոր կյանքը փրկեն: Երևանում չեն վիրահատել, դեղորայքով ծննդաբերել է, երեխան՝ 1 կգ 100 գրամ ա, հիմա ակվարիումի մեջ ա: Հանրապետականում ասել են՝ հավաստագիր չունես պետք է վճարես՛՛:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ