07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

՛՛Այդքան փնթի մի կերեք՛՛. սպանության պատճա՞ռը.Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛ թերթը գրում է.

Ինչպես տեղեկացնում են ՊՆ մեր աղբյուրները՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի հրաժարականին կհետևի ևս մի քանի տեղակալների հրաժարականը՝ ստեղծված իրավիճակի հետ կապված: Ինստիտուտի 6 տեղակալներից կմնան մեկը կամ երկուսը: Ինչ վերաբերում է այն տեղակալին (ի դեպ, նրա անունը դեռ չեն ցանկանում հնչեցնել), որի որդին կասկածյալների մեջ է, նա ոչ միայն կազատվի աշխատանքից, այլև ՛՛հնարավոր է քրեական պատասխանատվության ենթարկվի, բոլոր դեպքերում, չենք բավարարվելու միայն գործից ազատմամբ՛՛,- ասաց ՊՆ բարձրաստիճան մեր զրուցակիցը:

Հարցին, թե որն էր այդ դաժան սպանության պատճառը, նա ասաց, որ առաջ է քաշվում կենցաղային ինչ-որ տարբերակ, ըստ որի, ճաշարանում ուտելիս Հայկազ Բարսեղյանը նկատողություն է արել ՛՛կասկածյալներին՛՛, թե այդքան փնթի մի կերեք:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ