01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

՛՛Իշխանությունը խուսափում է վտանգից՛՛ /վիդեո/

՛՛Պետք է թույլ չտրվի իշխանությանը սահմանադրական փոփոխություններն առաջ քաշել, որովհետև դա վերարտադրություն է՛՛,-այսօր ասուլիսին նման կարծիք հայտնեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ը, նույն իշխանությունը չպիտի վերարտադրվի:

Դիտարկմանը, թե ՀՅԴ-ն էլ է կողմ սահմանադրական բարեփոխումներին, արդյոք սա խոսում է այն մասին, որ նա էլ է կողմ իշխանության վերարտադրմանը, Կարապետյանն արձագանքեց. ՛՛Էս դաշնակները, որոնք այստեղ են, միշտ իշխանության հետ են եղել ու կլինեն: Պաշտոններ են տալիս, նրանք հաճույքով վերցնում են՛՛:

Կարապետյանն ասաց, որ ՀՅԴ-ը կապված է իշխանության հետ ու իշխանության համար դա ձեռնտու է: ՛՛Իշխանությունը շատ լավ գիտի, եթե ՛՛Դաշնակցությունն՛՛ ընդդիմություն է դառնում, դա վտանգ է: Իշխանությունը խուսափում է վտանգից՛՛,-ընդգծեց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ