29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ըստ Մահչուփյանի` հայերի եւ թուրքերի միջեւ ոչ թե թշնամանք, այլ շփման կարոտ կա

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը Իրաքի Էրբիլ քաղաքում, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության հարցին և հայ-թուրքական հարաբերություններին, գրում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը:

Ըստ թուրքական “Հյուրրիյեթ” թերթի ինտերնետային կայքի` Մահչուփյանը մասնավորապես նշել է, որ հայ և թուրք ժողովուրդները, որոնք թե մշակութային, թե կենցաղային առումով շատ ընդհանրություններ ունեն, իրականում հակված են միմյանց հետ հաղորդակցվելու, նրանց միջև ոչ թե թշնամանք, այլ շփման կարոտ կա: Բայց քանի որ գոյություն ունեն պետություններ, սահմաններ, քաղաքականություն, այդ շփումը կանոնակարգվում է վերոնշյալ ինստիտուտների կողմից և այդ պատճառով զգալիորեն սառում է:

Մահչուփյանն իր խոսքում չի հիշատակել «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումը, փոխարենը նշել է, որ 1915-ի դեպքերի 100 ամյակի կապակցությամբ կարող է առաջընթաց և փոփոխություն գրանցվել հայ-թուրքական հարաբերություններում:

Ըստ նրա` Հայաստանը և նրա հասարակությունն ավելի են պատրաստ Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն, քան օրինակ հայկական սփյուռքը:

Դարդանելի (Չանաքքալե, Գալոպոլի) ճակատամարտին նվիրված տոնակատարության առթիվ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիբ Էրդողանի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հրավերի մասին հարցին Մահչուփյանը պատասխանել է .«Սա ամբողջ աշխարհին ուղղված հրավեր էր, և Հայաստանն էլ այդ առումով չի անտեսվել: Բացի այդ` Դարդանելի ճակատամարտում նաև հայ զինվորներ են զոհվել, և եթե Հայաստանը անցյալում զոհված հայերի հետ որևէ հոգևոր կապ ունի, ապա սա նաև նրան պետք է հետաքրքրի: Հետևաբար կարծում եմ, որ եթե Հայաստանը թեկուզ սիմվոլիկ կերպով ընդունի հրավերը, արդյունքը դրական կլինի, Հայաստանի կողմից դա դրական ժեստ կլինի»:

Մահչուփյանը նշել է նաև, որ հարյուրամյակի պատճառով ողջ 2015թվականը Թուրքիայի համար կարևոր է լինելու և այս առումով ողջ տարվա ընթացքում Թուրքիայի կողմից կատարվող և կատարվելիք մի շարք միջոցառումներ կլինեն:

Վարչապետի խորհրդականը կարևորել է նաև այն հանգամանքը, որ Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն այս տարի Հրանտ Դինքի սպանության ութերորդ տարելիցի առթիվ պաշտոնական հայտարարություն է արել: «Շատ կարևոր է, որ այսքան տարի հետո Հրանտը ճանաչվում է որպես մի անատոլիացի, որը տեր է կանգնում և իր ինքնությանը, և Թուրքիային», – նշել է նա:

Ըստ Մահչուփյանի` ամենակարևորը երկու ժողովուրդների միջև մարդկային հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումն է: Եվ այդ առումով 2015թ. մեծ հնարավորություններ կարող է ստեղծել: «Որոշ հայեր նորից կարող են դիմել Թուրքիային քաղաքացիություն ստանալու համար, կարող են արդեն արդեն մտածել այստեղ բնակութուն հաստատելու մասին, այդ ամենը հնարավոր դարձնելը շատ դրական կարող է լինել»:

Դավութօղլուի խորհրդականը համոզված է, որ 2015-ի ճիշտ օգտագործման դեպքում այսուհետև կարելի է ավելի խաղաղ, ավելի դրական ու փոխըմբռնման վրա հիմնված հարաբերություններ սպասել:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ