14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Սուրբ Հովհաննեսը երազ եկավ, ասեց` մի վախեցեք …». աստվածային հրաշք /վիդեո/

Արցախյան պատերազմի բովով անցած «Արծիվ մահապարտներ» գումարտակի հրամանատարը այսօր էլ հուզվում է, երբ հավատի ու հոգևորի մասին հարց է հնչում: Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը Henaran.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ հայ զինվորը ոչ միայն մատուռներ է կառուցել ու աղոթել հավատով և երկյուղածությամբ, այլ նաև ազատագրել է եկեղեցիներ ու դարերի սրբությամբ օծված հավատի օջախներում նորից հնչեցրել«Հայր մերը»:

«Մահապարտները առաջին հերթին դուրս եկան հանուն հավատի, երբ Գանձասարն էր վտանգի տակ ու Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցին»,-հիշեց Աստվածատուր Պետրոսյանը: Հավատի կանչին միանում էր նաև մասիսցի «Կյաժի» երգը.«Նահանջի ելք չկա, Արցախն է կանչում»:

Այսօրվա պես հիշում է` գրոհից առաջ գումարտակի տղաներից 75-ը մկրտված չէին: Մեկ օրում բոլորը մկրտվեցին:

«Գիշերը սուրբ Հովհաննեսը երազ եկավ, որ վերևից ուղիղ գմբեթի վրա է գալիս, ասեց` մի վախեցեք՝ Աստվածային պատկեր էր …»,-պատմեց գեներալը ու հավելեց, որ սրբի առաջնորդությամբ մեր ազատամարտիկները հաղթեցին մարտում:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ