26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արցախում կոնկրետ հարցեր են հնչում: Ինչ է ասել Փաշինյանը . Ժողովուրդ

Սեպտեմբերի 15-ին, Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցությանը (որին նաեւ Արցախից ժամանած պատվիրակությունն է ներկա եղել) կոնկրետ պատասխաններ ենթադրող հարցեր են հնչել։

Օրաթերթին հայտնի դարձավ, որ քննարկման մասնակիցներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, թե որեւէ փաստաթուղթ չի ստորագրել ու չի էլ պատրաստվում ստորագրել։

Փոխանցել է, որ խաղաղության պայմանագիր կստորագրի միայն այն դեպքում, երբ վստահ լինի ու երաշխավորված՝ Հայաստանի սուվերեն տարածքից միլիմետր անգամ չի պակասի, ադրբեջանական զորքն էլ ելման դիրքեր կվերադառնա։ Արցախյան կողմին, սակայն, այս հայտարարությունը ոչ թե հանգստացրել, այլ մտահոգվելու ու մի շարք հարցեր բարձրացնելու տեղիք է տվել։

Օրաթերթին հայտնի դարձավ, որ արցախցիները հետաքրքրվել են, որ եթե ՀՀ սուվերեն տարածքը պահպանվի, ու Փաշինյանը ստորագրի այդ պայմանագիրը, ապա ինչ է լինելու Արցախի ու Արցախի կարգավիճակի հետ։ ՀՀ-ի հարցերը լուծելն ու մի կողմ քաշվելն Արցախից հրաժարվե՞լ է նշանակում. սա արցախցիների հիմնական խնդիրն է։

Ի պատասխան՝ Փաշինյանը նշել է, որ բրյուսելյան վերջին հանդիպման ժամանակ Արցախի կարգավիճակի հարց չի քննարկվել։ Ըստ էության, Արցախի պատվիրակության հարցն առկախված է մնում։ Դատելով հանգամանքից, որ արդեն օրեր շարունակ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքներ են ընթանում, կարելի է ենթադրել, որ արցախցիներն, այնուամենայնիվ, մտահոգություն են տեսնում չարաբաստիկ այդ պայմանագրի մեջ այն մասով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հետո Արցախը կարող է Ադրբեջանի ամբողջականության մեջ դիտարկվել, ինչը միանշանակ Արցախի կորուստ է նշանակում։

Օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի հարցով անհանգստացած արցախցիների երեւանյան հանդիպումները նաեւ այսօր կշարունակվեն. նրանք կհանդիպեն ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ եւս:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ