25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե նախագահների հանդիպման առաջարկ լինի, Սերժ Սարգսյանը, բնականաբար, կմասնակցի. Էդուարդ Շարմազանով

«Ես՝ որպես Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար կազմի, Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի ներկայացուցիչ, հիմա ձեր եթերում պաշտոնապես հայտարարում եմ՝ եթե նման հանդիպման նախաձեռնություն լինի, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, բնականաբար, կմասնակցի այդ հանդիպմանը: Մենք ազգային միասնության ջատագով ենք, մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ կողմ ենք ազգային միասնությանը պետականամետ ու ազգային ուժերի հետ ու հանուն պետության, ազգի ու հայրենիքի՝ պատրաստ ենք միավորվել, և մենք մեկ անգամ չէ, որ մեր նախագահի գլխավորությամբ՝ դա ապացուցել ենք»,- 168.am-ի ուղիղ եթերում, Սաթիկ Սեյրանյանի հետ զրույցի ժամանակ ասաց Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությանը, թե մեկ սեղանի շուրջ պետք է հավաքվեն երկրի նախկին նախագահները, պաշտպանության նախարարները, կաթողիկոսը:

 

Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե ով է այդ հանդիպման նախաձեռնողը՝ Իշխան Սաղաթելյանը կամ մեկ այլ անձ, բնականաբար, նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի:

«Մի փոքր անհասկանալի է Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը: Օրինակ, Վահագն Խաչատուրյանն էլ է նախագահ, Արմեն Սարգսյանն էլ… Պաշտպանության նախարարներից էլ կապիտուլյանտների շրջանի պաշտպանության նախարարներ կան, բայց սա երկրորդական հարց է: Եթե այն, որ ֆորմատով որ ես եմ պատկերացնում, եթե հաղթանակի սիմվոլները կամ հաղթանակի շրջանի մարդիկ հավաքվեն, մենք ազգային միասնությանը կողմ ենք, և պարոն նախագահն անպայման կմասնակցի»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Սաթիկ Սեյրանյան

168.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ