Քննիր անցյալդ` կհասկանաս Աստծո ողորմածությունը քո հանդեպ
Քննիր անցյալդ` կհասկանաս Աստծո ողորմածությունը քո հանդեպ․
Իմ լավ բարեկամ, եթե դու Աստվածաշունչ չես կարդացել և տեղյակ չես նրա բովանդակությանը, ապա վստահ եմ, որ դու քաջատեղյակ ես քո կյանքի բովանդակությանը: Մի պահ հետ նայիր անցած կյանքիդ, մտաբերիր բոլոր մանրամասներն ու գաղտնիքները և այն բոլոր չի կարելիները, որ արել ես թաքուն, ու չես պատժվել: Այ դա՛ Աստծո ողորմածությունն է քո հանդեպ, մեծագույն սերն է քո նկատմամբ, որ համբերել է մինչև դարձի գաս։
Եթե այդքանը մտաբերես, կլինի որ Աստվածաշունչը մասամբ հասկացար, ու հիմա քեզ մնում է միանալ Աստծուն և գոհություն հայտնել եղածի համար և գալիքը ապավինել Աստծուն՝ հաղորդակից լինելով նրա Սուրբ Մարմնի և Արյան խորհրդին ամեն կիրակի ճաշակելով այն, որը զորացնում է մեզ, տալիս է ուժ՝ հետզհետե ունենալ մեղքի գիտակցություն, մտնել ապաշխարության դռնից ներս և քայլել Լույսի հետևից: Առանց եկեղեցու մենք անցանկապատ տարածք ենք, որտեղ ամեն տեսակ գել ու գազան կարող է մտնել և վնասել մեզ: Նայիր քեզ անկեղծորեն և կտեսնես Աստծո մեծությունը և պահանջը քեզնից: Փառք Աստծո այսքան ներողամտության համար:
Տեր Արմեն քահանա Մելքոնյան