07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Գիտե՞ք, ինչու չի ստացվում. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Գիտե՞ք, ինչու չի ստացվում․․.
 
Որովհետեւ շատախոսությունը տիրել է մեզ, շատախոսների բանակները լցվել են սոցցանցեր, փողոցներ, հրապարակներ, կառավարություններ․․.Ամենուրեք․․.
Խոսքի ավելցուկ կա․․.
Չկա՝ ՄԻՏՔԸ․․․
 
Բոլորը բոլորի մասին ամեն ինչ «գիտեն», բոլորը բոլորի քայլերի մասին «առաջինն են տեղեկացված», բոլորը բոլորին առաջինն են «դիմակազերծում», բոլորը բոլորի մեջ «թշնամի» են տեսնում․․․Բոլորը բոլորի խոսքի կամ գործի ետեւում այլոց ականջներն են «տեսնում>…Բոլորը իրենք իրենց «սուրբ» ու «մաքուր» են համարում, այլոց՝ «սուտ» ու «անմաքուր»․․․
 
Ու, աշխարհը խելագարված, այսպես «համերաշխ»․ ու «միասնական» գնում է դեպի կործանում․․․
Դե, ինչպես ամեն ինչում էինք ու ենք՝ «առաջամարտիկ», այս աշխարհակործան «երթում» եւս մենք ՝ հայերս, առաջին շարքում ենք․․․Քանզի, մենք բոլորից շատ ենք ինքներս մեզ եւ՝ մեկմեկու, ատում․․.մենք բոլորից շատ ենք «բոլորին» ատում ․.․Քանզի, մենք հայավարի «ամեն ինչ գիտենք» եւ գիտենք, թե ե՞րբ է գալու աշխարհի վերջը եւ, գիտենք, թե ո՞վ է սեղմելու այդ «վերջի» կոճակը․․․
 
Դե, ուրեմն, այսպես «համերաշխ«, անվերջ շատախոսելով եւ ահռելի ատելությամբ ,  առաջ դեպի կործանում․․․»:
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ