25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ինչո՞ւ ՔՊ-ն վախեցավ դիմել ՍԴ»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ կապիտուլյանտները հերթական անգամ «մկների ժողով» էին հրավիրել`ԱԺ բոլոր ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով: Ինչպես և սպասվում էր, վախեցան հարցը տանել Սահմանադրական Դատարան:

 

Ինչո՞ւ:

Իրենք էլ են շատ լավ հասկացել, որ ընդդիմադիր պատգամավորների «բացակայությունը» հստակ քաղաքական քայլ է, և բխում է ընդդիմության ընտրազանգվածի շահերից: ՔՊ-ն վախեցել է բացահայտ կերպով դեմ դուրս գալ հայ հասարակության մի զգալի հատվածին, դրանով իսկ վտանգելով առանց այդ էլ անկում ապրած իրենց ռեյտինգը:

 

Կապիտուլյանտները վստահ էին, որ մանդատից զրկված հայտնի քաղաքական գործիչները շարունակելու էին ակտիվ փողոցային պայքարը, իսկ նրանց փոխարինած ընդդիմադիր նոր պատգամավորները շարունակելու էին ԱԺ աշխատանքների բոյկոտը` դրանով իսկ նոր թափ ու թարմություն հաղորդելով «Դիմադրության» շարժմանը:

 

ՔՊ-ն, հասկանալով ստեղծված քաղաքական ճգնաժամի սպառնալիքները, շարունակ փորձելու է պայքարել ներքաղաքական «կայունություն» ցուցադրելու համար: ՍԴ չդիմելով, ինչպես արդեն ասել էի նախկինում, սրանք փորձել են տեղ թողնել և առաջիկայում խնդրել-համոզելու են ընդդիմադիր ֆրակցիաներին` վերադառնալ պառլամենտ:

Կապիտուլյանտները մտավախություն ունեն, որ ՍԴ դիմելով նրանք ի ցույց կդնեն քաղաքական ընդդիմությանը տոտալ ճնշումների ենթարկելու հերթական ակնառու փաստը: Դա անհետևանք չէր մնալու նաև «ժողովրդավարության վերջին փշուրները» քամուն տալու տեսանկյունից:

Նիկոլի իշխանությունը խարխլվում է և առաջիկա տարածաշրջանային զարգացումներում նրանք ստիպված են լինելու գերտերությունների գործոնի կամ նոր ռազմական բախման ազդեցության տակ գնալ նոր կորուստների ու կապիտուլյացիայի: Սրանք լավ են հասկանում, որ այսօր Հայաստանի միակ փրկօղակը ընդդիմության շարժումն է:

ՔՊ-ն փորձել է նաև էժանագին դիվիդենտներ շահել` իբրև թե ժողովրդավար և վստահ երևալու համար: Բայց դա նույնիսկ ծիծաղելի չէ, այլ ավելի շատ հիշեցնում է թույլիկ մարդու կողմից արված անօգուտ նախազգուշացումների: Իշխանությունը կորցնելու և Հայրենիքի դեմ գործած աններելի հանցանքների համար պատասխանատվության վախը ստիպել է նրանց չսրել իրավիճակը և հաշտվել ընդդիմության քաղաքական բոյկոտի հետ:

Հ.Գ. Զարգացումները շարունակվում են և մեր ժողովուրդը պետք է պատրաստ լինի թուրք-ադրբեջանական հերթական ռազմական սադրանքներին»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ