05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Մենք չենք պարտվել․ աշնան առաջին օրերից պետք է մեծ թափ հաղորդենք շարժմանը»․ Գագիկ Մինասյան

ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Թուրքիան շտապում է, Էրդողանը փորձում է թուրք ժողովրդի արժանապատվությունը շոյող որևէ հաղթանակ տանել, որպեսզի հաջորդ տարի վերընտրվելու հնարավորություն ունենա։
«Այս տեսանկյունից ամենախոցելին հենց այն պետությունն է, որի իշխանությունները թույլ են, ծնկի են եկել թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ, և թերևս սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ թուրքերը փորձում են արագացնել համաձայնագրի ստորագրումը Հայաստանի հետ, անընդհատ խոսում են Զանգեզուրի միջանցքի մասին, չեն թաքցնում, որ կուզենան՝ ինչ-որ ձևով արձանագրվի, որ ՀՀ-ն այլևս հետ է կանգնում Ցեղասպանության ճանաչման և դատապարտման քաղաքականությունից»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ նա նշեց, որ ցանկացած հայ մարդ պետք է հասկանա՝ խայտառակ պատերազմն ու նոյեմբերի 9-ի հայտարարությունը դեռ ամենածանրը չեն․ «Ադրբեջանն ավելի ու ավելի անհանդուրժող է դառնում։ Այն մարդը, որն ասում էր՝ խաղաղություն է բերում, բերում է պատերազմ։ Քանի դեռ Հայաստանը գտնվում է թուրք-ադրբեջանական իշխանությունների վասալ իշխանության՝ Նիկոլի ղեկավարած կառավարության կողմից օկուպացված ռեժիմում, որևէ հայանպաստ զարգացում ակնկալել հնարավոր չէ։ Բոլոր խնդիրների լուծումը հանգում է նրան, որ այս դավաճան, կապիտուլյանտ իշխանության հեռացումն օր առաջ մեզ կազատի ապագա ավելի ծանր կորուստներից»։
Խոսելով ընդդիմության անելիքների մասին՝ նա նշեց, որ աշնան առաջին օրերից պետք է մեծ թափ հաղորդել շարժմանը․ «Աշնան առաջին օրերից պետք է շատ ինտենսիվ աշխատենք։ Մենք չենք պարտվել, պայքարի մեջ ենք և այդ պայքարի վերջին հաղթանակը դեռ չենք տարել»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ