09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Առանց նման կանոնների՝ չի լինում Վստահություն». Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի հիմնական խնդիրը միջանձնային հարաբերություններն են, որոնց վրա ձևավորվում են մնացած բոլոր ինստիտուտները: Հենց այդ հարաբերությունների կանոններն են, որ ոմանք կոչում են ազգային գաղափարախոսություն, ավելի բարձր մակարդակներում՝ մշակույթ, որոնց վրա ձևավորվում են քաղաքակրթություններ:

 

Աբրահամյան կրոնները՝ հուդայականությունը, քրիստոնեությունը, իսլամը հենց այդ խնդիրն էին լուծում:

Հուդայականության մեջ կա 600-ից ավել պատվիրան ու կանոններ, քրիստոնեության մեջ՝ 10, իսլամում դա Շարիաթն է: Ինչի մասին են Պատվիրաններն՝ ընդամենը միջանձնային հարաբերությունների կանոնների մասին: Այդ պարզ կանոնները ժամանակին կարողացան աշխարհը փոխել: Հիմա դրանք մեզ համար շատ պարզ ու բնական են թվում, սակայն շատ դժվար փուլով են անցել, մինչև որ դարձել են այդքան պարզ ու բնական:

 

Միջանձնային հարաբերությունների վրա ձևավորվում են հանրություններ, իսկ հետագայում ազգային ու  պետական ինստիտուտներ: Դրանք ունիվերսալ հասկացություններ են:

Հետագայում, Արևմուտքում,  կրոնական ունվերսալ կանոններին եկան փոխարինելու աշխարհիկ կանոններ ու առաջացան սոցիալական նոր գաղափարախոսություններ, որոնք նույնպես փորձում են միջանձնային նոր հարաբերություններ ձևավորել, ինչի պատճառով հիմա ճգնաժամի մեջ են հայտնվել, սակայն դա այլ քննարկման թեմա է:

Ով ինչ կանոններ է ներդրում, համապատասխան հասարակություն ու հանրային ինստիտուտներ է ստանում, կամ էլ եթե դա չի հաջողվում, մնում է ցեղային ու կրոնական համայնքի մակարդակներում ու դուրս մնում քաղաքակրթությունից, ինչպես այսօր մենք:

Առանց նման կանոնների՝ չի լինում Վստահություն, առանց որի՝ հնարավոր չի միմյանց հետ հարաբերվել, առավել ևս դառնալ քաղաքական ազգ:

Հիմա Հայաստանի հիմնական խնդիրը դա է, մենք չունենք միմյանց հետ հարաբերվելու կանոններ ու սկզբունքներ, արդյունքում ունենք այն, ինչն ունենք, չկա Վստահություն միմյանց, հանրային, քաղաքական ու պետական ինստիտուտների հանդեպ:
Հենց միջանձնային մակարդակից է պետք սկսել ելքեր որոնել:

Արդյոք Հայաստանում կկարողանան սահմանափակ թվով մարդիկ միավորվել ու միմյանց միջև նման կանոններով հարաբարվել, իրենց վրա պատասխանատվություն վերցնելով, ու այդ մոդելը տարածել մնացածի վրա»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ