05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բերձորը պետք է շրջանցենք. Բերձորում հետագայում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Արցախի Ազգային ժողովում հայտարարեց, թե Բերձորում արցախցիների ապրելու հնարավորությունը շատ քիչ է համարում։

«Անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք, և Բերձորում հետագայում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում», – ասաց Արցախի նախագահը։

Ինչ վերաբերում է Աղավնոյին՝ նա ասաց, թե շարունակում են բանակցությունները։

«Այդ հարցը դեռ չի քննարկվել, բանակցում ենք։  Աղավնոյի հետ կապված անելիքներ ունենք, այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվում են», – նշեց Արայիկ Հարությունյանը։

 

Արցախի նախագահն ասաց, որ Աղավնոյի հետ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է, թե Աղավնոյի հարցը չեն քննարկում, բանակցություններ են տանում 

Նա խոստովանեց՝ ինքն էլ է դեմ Բերձորից դուրս գալու քաղաքականությանը։

 

«Ես ինքս կողմ չեմ, մայիսի 18-ը եղել է իմ կյանքի հերթական ծանր օրերից մեկը, որովհետև Լաչինն ազատագրող ու Լաչինի միջանցքով առաջին խումբը, որ անցել է 1992 թվականի մայիսի 18-ին, ես էլ եմ եղել, բայց այսօր մեր երկրի ճակատագիրն ավելի կարևոր է, քան՝  էմոցիաները։ Ես էլ եմ դեմ Բերձորից դուրս գալու քաղաքականությանը, խնդրեմ, եկեք, հավաքվենք, որոշենք։ Անվտանգության խորհրդով քննարկել ենք ու ամենաճիշտը դա ենք համարել, ծածուկ ոչ մեկ ոչ մի բան չի արել։ Եթե մեր որոշումը չեղարկում ենք, հայտարարենք այդ մասին առաջին հերթին Արցախի Հանրապետության բնակիչներին, որովհետև իրավիճակի փոփոխության առումով Երևանում ապրող քաղաքական գործիչները կամ պաշտոնյաները պատասխան չեն տալու, մենք ենք վայրկյանների ընթացքում քաղելու ամենածանր պտուղները, որը հավանական եմ համարում», – հայտարարեց Հարությունյանը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ