19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Վանեցյանի հետ տարաձայնությունը պայքարի գործիքակազմի շուրջ է․ չափազանցված է ասել՝ փլուզվեց դաշինքը․ Տիգրան Աբրահամյան

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ

-Պարո՛ն Աբրահամյան, ինչո՞ւ շուրջ 2 ամիս տևած ակտիվ ընդդիմադիր պայքարը չհասավ ի սկզբանե հայտարարված նպատակին՝ Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։ Դուք կարող եք ասել, որ առաջիկա ամիսներին էլ է գործընթաց լինելու, բայց եթե երկու ամիսն ամփոփելու լինենք՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտվեց։

-Ես չէի ցանկանա անցյալով խոսել պայքարի՝ այս պարագայում անհաջողության մասին։ Ճիշտ է՝ տեղի են ունեցել մարտավարական փոփոխություններ, նաև շարժման մեջ են փոփոխություններ եղել, բայց ես չեմ կարծում, թե պայքարն «անհաջող» պետք է որակել, որովհետև այդ պայքարը չի ավարտվել։

-Իսկ ինչքա՞ն դեռ պետք է տևի այդ գործընթացը, որ գնահատական հնչի։ -Երբ կունենանք ավարտված պայքար և կարձանագրենք, որ ստիպված ավարտել ենք պայքարը կամ պարտվել ենք, այդ փուլում մի քիչ ավելի երկար կարելի է խոսել պատճառների մասին, բայց մեզ մոտ տեղի է ունեցել տրանսֆորմացիա։ Տրամաբանական չէ տրանսֆորմացիայի գործընթացը պայքարի ավարտ որակելը։

-Անկեղծ լինենք․ երբեք ընդդիմությունը չի խոստովանելու, որ չստացվեց իշխանափոխության պայքարը, հարյուր-հազարավոր մարդիկ չմիացան։ Այդպիսի խոստովանությունը քաղաքականապես ձեռնտու չէ ընդդիմությանը։ Միգուցե, քաղաքացին չտեսա՞վ ավելի լավ լուծում ընդդիմության կողմից, քան գործող կառավարությունն է առաջարկում, և այդ պատճառով չկրկնվեց 2018-ի սցենարը։

–Իսկ եթե ընդդիմությունն անհաջողության է մատնվել կամ դադարել է պայքարը, իսկ ո՞վ է ամենշաբաթյա ռեժիմով հանրահավաքներ, երթեր, պանելային քննարկումներ անում։ Ովքե՞ր են այդ մարդիկ։

-Բայց գործողությունների տեմպը դանդաղել է, այդպես չէ՞։

-Բնական է՝ կան գործընթացներ․ մեզ մոտ այս պահին գնում է ինստիտուցիոնալացման գործընթաց՝ շարժումը և նրա շուրջ հավաքված, համախմբված քաղաքական ուժերը, հասարակական գործիչները, դերակատարում ունեցող մարդիկ այսօր ինստիտուցիոնալ գործընթացի մեջ են։ Ստեղծվում են հանձնախմբեր, որտեղ բոլոր քաղաքական ուժերի համախմբումը, բոլոր ռեսուրսների համախմբումը բերում է շատ ավելի ինստիտուցիոնալ դաշտ։ Այս փուլում այդ գործընթացը վերաբերվում է նաև Արցախին։

Արցախի հետ է նոր պլատֆորմ ստեղծվում, մի կողմից Արցախում ևս նմանատիպ հանձնախմբեր են ձևավորվելու, շտաբ, որը համակարգելու է աշխատանքներն Արցախում և, բնականաբար, այդ գործընթացի շրջանակում աշխատելու ենք Արցախի այն ուժերի հետ, որոնք համարում են, որ ՀՀ-ն գնում է սխալ ճանապարհով։ -Ինչո՞ւ փլուզվեց ՀՀԿ-ի և Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության դաշինքը, ի՞նչ տարաձայնություններ կային։

-Կարծում եմ՝ «փլուզվել» ասածը մի փոքր չափազանցություն է։ Կարելի է իրավիճակը մի փոքր այլ կերպ ներկայացնել։ Սա այն դեպքն է, երբ խնդիրը ոչ թե դաշինքի անդամ ուժերի տարակարծության մեջ է, այլ ընդհանուր ընդդիմության, դրա մեջ գտնվող ուժերի, առկա գործիքակազմի։

-Այսինքն՝ ձեր և Վանեցյանի ուժերի միջև տարաձայնությունը քաղաքական պայքարի ձևերի՞ մեջ էր։

-Միանշանակ, Վանեցյանի հայտարարության մեջ նաև դրա մասին որոշակի մանրամասն ներկայացված էր։ Մինչ այդ հայտարարությունն Արթուր Վանեցյանի հետ եղել էր քննարկում, որևէ անակնկալ չի եղել մեզ համար։ Չասեմ՝ բոլոր հարցերում մենք ունեինք նույն մոտեցումը, այդպես չպետք է լիներ, կային հարցեր, որ տարբեր մոտեցումներ ունեինք։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Ռոբերտ Անանյան

 factor.am

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ