01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Գագիկ Ջհանգիրյանը վիրահատության է ենթարկվելու. ԱԺ չի եկել

Մեկնարկել է ԱԺ արտահերթ նստաշրջանը։

Օրակարգում ընդգրված է 6 հարց, որոնցից երեքը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված 3 թեկնածուների ընտրության հարցն է:

Եվս երեք հարց վերաբերում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված 2 թեկնածուների ընտրությանը:
 
ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվեց, թե ինչու է թեկնածուներին ներկայացնում ոչ թե ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն, այլ՝ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը։

Դավիթ Խաչատուրյանն էլ, ի պատասխան պատգամավորի հարցի, հայտարարեց, որ Գագիկ Ջհանգիրյանը վիրահատության է ենթարկվելու։

«Պարոն Ջհանգիրյանը վիրահատության է ենթարկվելու, առողջական խնդիրների պատճառով ես եմ իրեն փոխարինելու», – ասաց նա։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ