05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը չի ընդունել «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու առաջարկը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր չի մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան 31-րդ նիստին, քանի որ օրեր առաջ իր անհամաձայնությունն էր հայտնել հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու պաշտոնական առաջարկին: Այս մասին 168am-ը տեղեկացավ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից:

 

Հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին Հիմնադրամի նիստին մասնակցության առաջարկը ևս Սերժ Սարգսյանը մերժել էր՝ համարելով ոչ նպատակահարմար:

«Մինչև հիմնադրամը և ՀՀ կառավարությունը չապահովեն պատշաճ հաշվետվողականություն և մեր ժողովրդին չներկայացնեն իրենց հավաքագրված միլիարդավոր դրամների ծախսման ուղղությունների, արդյունավետության, հիմնադրամի կանոնադրական նպատակներին համապատասխանության վերաբերյալ փաստարկված, արժանահավատ տվյալներ և չվերականգնեն հիմնադրամի նկատմամբ վստահությունը մանրազնին քննության արդյունքում, հիմնադրամի գործունեությունը, ցավոք, շարունակելու է իրականացվել սասանված հեղինակության և անվստահության պայմաններում, ինչը մեծագույն հարված է համահայկական նպատակների իրագործմանն աջակցող այս կարևոր կառույցին»,- այդ ժամանակ նշել էր ՀՀ երրորդ նախագահը՝ Հիմնադրամի նիստին մասնակցելու առաջարկին ի պատասխան:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ