27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պոպուլիզմը մեր տունը քանդեց. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Պարոնայք, ե՞րբ եք հասկանալու, որ միջազգային իրավունքն այսօրվա աշխարհում չի աշխատում։
 
Արեւմուտքն ու Ռուսաստանը բացահայտ պատերազմի մեջ են, իսկ դուք պատրանքներով եք ապրում։
Դժբախտաբար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը դասական առումով փաստացի սառեցված է։
Աշխարհի նոր վերաբաժանման համար հակամարտությունը սրվում է։
Ու այս մարտահրավերների ֆոնին պետք է մտածել եղածը պահելու մասին ։
 
Պոպուլիզմը մեր տունը քանդեց։
Գոնե հիմա սթափվեք ու հերիք է պոպուլիստական կոչեր հնչեցնեք։
Որ աջ ու ձախ «գոռում» եք , որ Արցախի քաղաքական ուժերն ինչու՞ Լավրովի ու ՌԴ-ի դեմ դեմարշ չեն անում,ո՞վ է Արցախի ու արցախահայության անվտանգությունն ապահովելու թշնամուց։
Դու՞ք,թե՞՝ ՆԱՏՈ -ն։
Պետք է հասկանալ,որ Հայաստանի ազգային իշխանության բացակայության պայմաններում,որն ի դեպ վաղուց «լվացել է ձեռքերը» Արցախից,ռուս խաղաղապահ միսիան ,բոլոր բացթողումներով հանդերձ ,մնում է Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխավորը։
 
Անհնար է ունենալ դաշնակիցներ,երբ իշխանությունդ ապազգային է եւ կապիտուլյանտ։
Խնդրի լուծումը մեկն է՝ իշխանափոխություն»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ