30 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Պետության պաշտպանության ներքո․ «Հրապարակ»

Ավելի քան մեկ ամիս ձգվող ընդդիմության փողոցային պայքարի դեմ արտահայտվողները հայտնվել են Նիկոլ Փաշինյանի եւ պետության պաշտպանության ներքո։ Իշխանական թիմից կան մարդիկ, որոնք պայքարի հենց սկզբից շուրջօրյա գրաֆիկով հետեւում են պայքարին, ընդդիմությանը վարկաբեկող հայտարարություններ անում, ստատուսներ գրում, Փաշինյանին կրծքով պաշտպանում։

Մեր աղբյուրներն ասում են, որ նրանցից ամենաակտիվներին իշխանությունը հատուկ պաշտպանության տակ է առել․ նրանց տների մոտ ՊՊԾ ծառայողները հերթափոխով ծառայություն են իրականացնում, ամենուր նրանց ուղեկցում են 7-ի տղերքը, որպեսզի նրանց հանկարծ չվնասեն։ Ցանկը մեծ է, բայց այստեղ իրենց պատվավոր տեղն ունեն պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Արփի Դավոյանը, Արթուր Հովհաննիսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, համատեղության կարգով ֆեյքերի ՊՈԱԿ-ի ղեկավար Տարոն Չախոյանը եւ այլք։

Մեր աղբյուրներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը ոչ այնքան անհանգստացած է նրանց անվտանգությամբ, որքան սրանով ցուցադրում է, որ իշխանությանը պաշտպանողները կլինեն իր հոգածության տակ եւ կդառնան առանձնաշնորհյալներ, իսկ դավաճանները կպատժվեն»:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ